Լաբ թեստեր
Տեստոստերոն ազատ

Միջազգային անվանում (հապավում). Testosterone Free (TEST-F)
Նկարագրություն
Ազատ տեստոստերոնը (TEST-F) արյան տեստոստերոնի կենսաբանորեն ակտիվ մասն է:
Արյան մեջ շրջանառող տեստոստերոնի (TEST) մեծ մասը կապված է սեռական հորմոնները կապող գլոբուլինի (SHBG) հետ: Տեղափոխող այս սպիտակուցի հետ կապված վիճակում տեստոստերոնը ոչ ակտիվ է և մետաբոլիկ ապաակտիվացման համար ոչ մատչելի:
Այն դեպքերում, երբ արյան մեջ SHBG-ի մակարդակը բարձրացած է (օրինակ՝ թիրեոտոքսիկոզ, հիպերէստրոգենիաների վիճակ, այդ թվում՝ հղիություն, բերանային (օրալ) հակաբեղմնավորիչ հաբերի, հակացնցումային դեղերի ընդունում) կամ իջած է (օրինակ՝ հիպոթիրեոզ, անդրոգենների ավելցուկ, գիրություն), ազատ տեստոստերոնի մակարդակի չափումը դառնում է ավելի նպատակահարմար, քան ընդհանուրինը:
Ցուցումներ
- որպես ընդհանուր տեստոստերոնի որոշմանը լրացում, նշանակվում է այնպիսի իրավիճակներում, որոնք կարող են կապված լինել արյան մեջ SHBG-ի մակարդակի շեղումների հետ՝ գիրություւն, ցիռոզ, վահանաձև գեղձի հիվանդություններ
- տղամարդկանց մոտ՝ էրեկտիլ խանգարում (իմպոտենցիա)
- Ալցհեյմերի հիվանդություն
- հակադեպրեսանտներով բուժում
Կենսանմուշ
TEST-F թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, պարտադիր քաղցած վիճակում՝ սննդի վերջին ընդունումից 8-11 ժամ առաջ (ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ հետո): Այս ընթացքում կարելի է ընդունել ջուր:
Արյունը հանձնելու նախորդ օրը պետք է բացառել սննդային ծանրաբեռնվածությունը:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
պգ/մլ (պիկոգրամ/միլիլիտր)
Այլընտրանքային չափման միավոր
պմոլ/լ (պիկոմոլ/լիտր)
Միավորների փոխակերպում
պմոլ/լ х 0,288 = պգ/մլ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
Տղամարդիկ
- < 12 տ. (0-4,6) պգ/մլ
- 12-18 տ. (0,2-23,1) պգ/մլ
- 19-55 տ. (1,0-28,3) պգ/մլ
- > 55 տ. (0,7-21,5) պգ/մլ
Կանայք
- < 12 տ.(0-1,5) պգ/մլ
- 12-18 տ. (0-2,2) պգ/մլ
- 19-55 տ. (0-2,8) պգ/մլ
- > 55 տ. (0-1,6) պգ/մլ
Արդյունքների մեկնաբանություն
TEST-F-ի մակարդակի բարձրացում
- հիրսուտիզմ
- մակերիկամների վիրիլացնող ուռուցքներ
- պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ
- անդրոգենների նկատմամբ ռեզիստենտություն
TEST-F-ի մակարդակի նվազեցում
- հիպոգոնադիզմ
- էրեկտիլ խանգարում (իմպոտենցիա)
- Ալցհեյմերի հիվանդություն
- հակադեպրեսանտներով բուժում
- Р450 ֆերմենտի դեֆիցիտ
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 08-06-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: