Լաբ թեստեր

Թիրեոգլոբուլին

TG

Ընդհանուր նկարագրություն

Թիրեոգլոբուլինը վահանձև գեղձի հորմոնների սկզբնաղբյուր հանդիսացող սպիտակուց է, որը միաժամանակ հանդիսանում է որպես օնկոմարկեր։

Թիրեոգլոբուլինը (Thyroglobulin, TG) գլիկոպրոտեին է, որը մտնում է վահանաձև գեղձի ֆոլիկուլների կոլոիդի կազմության մեջ և որպես պրոպեպտիդ մասնակցում է վահանագեղձի հորմոնների սինթեզին: Առողջ մարդկանց մեծ մասի արյան մեջ կարելի է հայտնաբերել թիրեոգլոբուլինի ոչ մեծ քանակներ: Արյան մեջ այս սպիտակուցի մակարդակը պայմանավորված է երեք հիմնական գործոններից՝

  • վահանաձև գեղձի տարբերակված հյուսվածքի ընդհանուր զանգված
  • վահանաձև գեղձի բորբոքում կամ վնասում, որն առաջ է բերում թիրեոգլոբուլինի մուտք դեպի արյան հուն
  • վահանաձև գեղձի թիրեոտրոպ հորմոնի ընկալիչների վրա խթանող գործոնների քանակություն՝ թիրեոտրոպ հորմոն (TSH), խորիոնիկ հորմոն կամ այս ընկալիչները խթանող հակամարմիններ

Թիրեոգլոբուլինի մակարդակի բարձրացումը վահանաձև գեղձի դիսֆունկցիայի ոչ սպեցիֆիկ նշանն է (դեպքերի մեծ մասում՝ բարորակ բնույթի):

Լաբորատոր ախտորոշման մեջ թիրեոգլոբուլինը գլխավորապես օգտագործվում է որպես ուռուցքային մարկեր՝ վահանաձև գեղձի տարբերակված քաղցկեղով հիվանդների բուժման ընթացքը գնահատելու համար, հատկապես այն դեպքերում, երբ այս նյութի մակարդակը մինչ այդ բարձրացած է եղել:

Հետազոտության ցուցումներ

  • որպես օնկոմարկեր՝ վահանաձև գեղձի տարբերակված կարցինոմայի բուժման հսկողության մեջ
  • արհեստական թիրեոտոքսիկոզի ախտորոշում
  • երեխաների մոտ բնածին հիպոթիրեոիդիզմի ծագումնաբանության ուսումնասիրություն
  • թիրեոիդիտների ակտիվության գնահատում, ոչ ուշ անցյալում տարած թիրեոիդիտի հաստատում (մինչև 2 տարեկանը)
  • յոդադեֆիցիտային վիճակի գնահատման պոպուլյացիոն հետազոտություններ

Կենսանմուշ

«Թիրեոգլոբուլին» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Հետազոտությունը պետք է իրականացնել մինչև վահանագեղձի սքենավորումը կամ բիոպսիան: Բուժման վերահսկման համար՝ ոչ ավելի վաղ, քան վիրահատությունից կամ 131I-բուժումից 6 շաբաթ անց:

Կենսանմուշը պետք է հանձնել քաղցած վիճակում՝ սննդի վերջին ընդունումից առնվազն 8 ժամ (ցանկալի է՝ 12 ժամ) հետո: Այս ընթացքում հյութերը, թեյը, սուրճը (առավել ևս՝ շաքարով) չի թույլատրվում: Կարելի է ընդունել ջուր:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Չափահասներ՝ մինչև 55 նգ/մլ

Արդյունքների մեկնաբանություն

Թիրեոգլոբուլինի մակարդակի բարձրացում

  • չբուժված տարբերակված թիրեոիդային ֆոլիկուլյար և պապիլյար կարցինոմաներ (ոչ մեդուլյար կարցինոմաներ)
  • հիպերթիրեոիդիզմ (ընդհանուր Т4-ի մակարդակի հետ կոռելացիա չի դիտարկվում)
  • ենթասուր թիրեոիդիտ
  • բարորակ ադենոմաներ (խիստ հազվադեպ)

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Thyroglobulin

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ TG

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: