Լաբ թեստեր

Տրանսֆերին

Tf

Ընդհանուր նկարագրություն

Տրանսֆերինը պլազմային սպիտակուց է՝ գլիկոպրոտեին, որը հանդես է գալիս որպես երկաթի տեղափոխման գլխավոր աղբյուր:

Լյարդում տրանսֆերինի սինթեզը կախված է այս գեղձի ֆունկցիոնալ վիճակից, երկաթի պահանջարկից և օրգանիզմում այս տարրի պաշարներից: Երկաթի մակարդակի նվազման դեպքում տրանսֆերինի արտադրությունն աճում է: Սննդով ստացվող երկաթը կուտակվում է բարակ աղիների էպիթելիալ բջիջներում: Տրանսֆերինը մասնակցում է երկաթի տեղափոխմանը ներծծման շրջանից՝ բարակ աղիներից մինչև յուրացման կամ պահպանման վայր՝ կարմիր ոսկրածուծ, լյարդ և փայծաղ: Այս օրգաններում էրիթրոցիտների քայքայման ընթացքում հեմից ազատված երկաթի մի մասը տրանսֆերինով տեղափոխվում է կարմիր ոսկրածուծ, իսկ մյուս մասը մտնում ֆերիտինի և հեմոսիդերինի կազմության մեջ:

Երկաթը տեղափոխող շիճուկային սպիտակուց տրանսֆերինի թեստը կիրառվում է երկաթդեֆիցիտային անեմիաների համալիր ախտորոշման և երկաթի պատրաստուկների օգտագործումը վերահսկելիս:

Տրանսֆերինի մեկ մոլեկուլը կապում է երկաթի երկու ատոմ՝ Fe3+, իսկ 1 գրամ տրանսֆերինը՝ համապասխանաբար մոտ 1,25 մգ երկաթ: Այս հարաբերակցությունն իմանալով կարելի է հաշվարկել երկաթի այն քանակը, որը կարող է կապել շիճուկային տրանսֆերինը, որը մոտենում է շիճուկի ընդհանուր երկաթ-կապող ունակությանը: Ախտորոշման մեջ օգտագործվում է նաև հաշվարկային մեծությունը՝ երկաթով տրանսֆերինի հագեցվածության տոկոսը (կազմում է շիճուկային երկաթի և տրանսֆերինի առավելագույն երկաթ-կապող ունակության հարաբերակցությունը՝ արտահայտված տոկոսով): Նորմայում տրանսֆերինի երկաթով հագեցվածությունը կազմում է մոտ 30%: Այս տոկոսի նվազեցումը (որը պատճառվում է երկաթի խտության նվազեցմամբ և տրանսֆերինի մակարդակի բարձրացմամբ) վկայում է երկաթի անբավարար ընդունմամբ պայմանավորված անեմիայի մասին:

Երկաթով տրանսֆերինի հագեցվածության տոկոսի զգալի բարձրացման դեպքում պլազմայում ի հայտ է գալիս ցածրմոլեկուլային երկաթ, որը կարող է կուտակվել լյարդում և ենթաստամոքսային գեղձում՝ առաջացնելով վերջիններիս վնասում: Տրանսֆերինի մակարդակի գնահատումը (և երկաթով դրա հագեցվածության տոկոսի հաշվարկը) կարող է կատարվել ինչպես դրա խտության իմունոմետրիկ որոշմամբ, այնպես էլ անուղղակիորեն՝ շիճուկի երկաթ-կապող ունակությամբ, որը չափվում է երկաթի ավելցուկով շիճուկի հագեցվածության որոշմամբ:

Տրանսֆերինի իմունոմետրիկ չափումն առավել ճշգրիտ պատասխան է ապահովում: Կանանց մոտ տրանսֆերինը 10%-ով ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ: Հղիության 3-րդ եռամսյակում այս սպիտակուցի խտությունն արյան շիճուկում կարող է բարձրանալ մինչև 50%-ով: Բորբոքման ժամանակ տրանսֆերինն ի հայտ է գլաիս որպես սուր փուլ բացասական սպիտակուց (բորբոքման սուրփուլային պատասխանի դեպքում դրա խտությունը նվազում է):

Հետազոտության ցուցումներ

  • հեմոքրոմատոզի սքրինինգ
  • անեմիաների տարբերակիչ ախտորոշում
  • ուռուցքներ
  • հիպոպրոտեինեմիաների ախտորոշում

Կենսանմուշ

«Տրանսֆերին» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյան նմուշառումը նախընտրելի է կատարել առավոտյան, քաղցած վիճակում, սննդի վերջին ընդունումից առնվազն 8-14 ժամ հետո (ջուր խմել կարելի է): Արյուն կարող է վերցվել նաև ցերեկվա ժամերին, թեթև սնվելուց առնվազն 4 ժամ հետո:

Չափման միավորներ

Միջազգաին չափման միավոր

գ/լ (գրամ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

մգ/դլ (միլիգրամ/դեցիլիտր)

Միավորների փոխակերպում

մգ/դլ х 0,01 = գ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

ՏարիքԿանայք, տրանսֆերին գ/լՏղամարդիկ, տրանսֆերին գ/լ
1 օր.- 12 ամս.1,33 - 3,321,33 - 3,32
12 ամս.- 5 տ.2,04 - 3,662,04 - 3,66
5 - 10 տ.1,77 - 3,712,17 - 3,21
10 - 14 лет2,00 - 3,671,81 - 3,53
14 - 20 տ.1,93 - 4,211,83 - 3,63
20 - 60 տ.2,5 - 3,82,15 - 3,66
60 - 90 տ.1,9 - 3,751,9 - 3,75
90 - 120 տ.1,86 - 3,471,86 - 3,47

Արդյունքների մեկնաբանություն

Տրանսֆերինի մակարդակի բարձրացում

Տրանսֆերինի մակարդակի նվազեցում

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Transferrin

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ Tf

Հոդվածը տեղադրվել է՝ 03-02-2021 վերանայվել է՝ 03-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: