Լաբ թեստեր

Մեզում նիտրիտներ

UN

Ընդհանուր նկարագրություն

Մեզում նիտրիտների առկայությունը միզուղիների վարակային բորբոքման անուղղակի լաբորատոր ցուցանիշներից է:

Նորմայում մեզում նիտրիտները բացակայում են: Դրանք առաջանում են բակտերիաների ազդեցությամբ, եթե մեզը քիչ քան 4 ժամվա ընթացքում մնացել է միզապարկում: Մեզում նիտրիտների առկայությունը վկայում է միզուղիների վարակի մասին, սակայն բացասական պատասխանը ոչ միշտ է ժխտում բակտերուրիան:

Միզուղիների ասիմպտոմատիկ վարակին և քրոնիկ պիելոնեֆրիտին ավելի հակված են աղջիկները և կանայք, մեծ տարիքով անձինք, շագանակագեղձի ադենոմայով տղամարդիկ, դիաբետով, պոդագրայով հիվանդները և ուրոգենիտալ միջամտությունների ենթարկվածները:

Հետազոտության ցուցումներ

  • միզատար ուղիների հիվանդություններ
  • սքրինինգ` կանխարգելիչ հետազոտությունների համատեքստում
  • տարաբնույթ հիվանդությունների ընթացքի և բարդությունների գնահատում
  • հիվանդությունների բուժման արդյունավետության գնահատում

Կենսանմուշ

«Մեզում նիտրիտներ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ առավոտյան 1-ին մեզ, երկրորդ չափաբաժին։

Կենսանմուշի հանձնում

Մեզի ընդհանուր հետազոտության համար անհրաժեշտ է միանվագ օգտագործման տարայում հավաքել առավոտյան մեզի միջին պորցիաները:

Մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել այնպիսի մրգեր կամ բանջարեղեններ, որոնք կարող են գունավորել մեզը:

Նույն կերպ, մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել միզամուղներ: Նման դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ մեկ օրով միզամուղի ընդունումը դադարեցնելու նպատակահարմարության մասին:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր

Որպես որակական թեստ, չափման միավորը բացակայում է։

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Բացասական (բացակայում է)

Արդյունքների մեկնաբանություն

Նիտրիտների առկայությունը մեզում վկայում է միզուղիների վարակների մասին:

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Urine Nitrites

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ UN

Հոդվածը տեղադրվել է՝ 15-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: