Skip to main content

Ցինկ, արյան շիճուկ - Միներալներ

Միջազգային անվանում (հապավում). Zinc, serum (Zn)

Նկարագրություն

Ցինկը կենսականորեն կարևոր տարր է, որը երկաթից հետո օրգանիզմում ամենատարածվածն է։

Ցինկը մտնում է ավելի քան 300 մետաղաֆերմենտների կազմության մեջ, որոնցից են՝ կարբանհիդրազ, հիմնային ֆոսֆատազ, ՌՆԹ- և ԴՆԹ-պոլիմերազներ, ալկոհոլդեհիդրոգենազ և այլն։

Սպիտակուցների և նուկլեինաթթուների արտադրության մեջ ցինկի առանցքային դերակատության օգտին վկայում է այն փաստը, որ այս միկրոտարրի պակասի դեպքում խանգարվում է վերքերի ապաքինումը և աճը։ Այն մասնակցում է գեների էքսպրեսիայի կարգավորման գործընթացների հետ կապ ունեցող մեխանիզմներին, ինչն, ընդհանուր առմամբ, կապված է կենսաբանական զարգացման, այդ թվում՝ պտղի աճի, ստերոիդների, վահանաձև գեղձի և այլ հորմոնների արտադրության կարգավորման հետ։

Սննդում պարունակվող ցինկը հիմնականում կապված է սպիտակուցների հետ, և դրա կենսամատչելիությունը կախված է այդ սպիտակուցների յուրացումից։ Ավելի մատչելի է կարմիր մսի և ձկնեղենում առկա ցինկը։ Ցինկի լավ աղբյուր են նաև հացազգիները (թեփը)։

Ցինկի պակասի (դեֆիցիտի) ախտանիշները հաճախ կապված են կենդանական սպիտակուցներով և ցինկը կապող ֆիտատներով հարուստ հացազգիներից աղքատ սննդակարգի հետ։ Ցինկի ներծումը կարող է նվազել երկաթի հավելումներով։

Ցինկի ավելցուկը հազվադեպ կապված է խմելու հեղուկները պահելու համար օգտագործվող գալվանիզացված տարողությունների հետ։ Ցինկի ավելցուկը կարող է առաջացնել ստամոքաղիքային խողովակի լորձաթաղանթի գրգռում։

Ներծծված ցինկը լյարդում ակտիվ կերպով ներառվում է մետաղաֆերմենտների և պլազմայի սպիտակուցների մեջ։ Արյան պլազման պարունակում է օրգանիզմի ամբողջ ցինկի պակաս, քան 1%-ը։ Արյան պլազմայում ցինկի մեծ մասը կապված է ալբումինի հետ (80%), իսկ մնացած մասը՝ հիմնականում ալֆա-2-միկրոգլոբուլինի հետ։ Էրիթրոցիտներում ցինկը գրեթե ամբողջապես մտնում է կաբանհիդրազների կազմության մեջ։ Էրիթրոցիտներում ցինկի քանակը 10 անգամ գերազանցում է պլազմայի քանակին։

Օրանիզմից ցինկի հեռացումը իրականացվում է լեղիով և մեզով։

Ցինկի պակասի կլինիկական նշանները առանձնահատուկ չեն, տարբերվում են և կախված են պակասի չափից և երկարատևությունից։ Ցինկի պակասի նշաններից են՝ աճի դանդաղում, իմունային համակարգի գործունեության խանգարման հետ կապված՝ վարակների հաճախացում, փորլուծություն, ախորժակի կորուստ, ճանաչողական (կոգնիտիվ) գործընթացների խանգարում, ածխաջրային նյութափոխանակության խանգարում, սակավարյունություն (անեմիա), լյարդի և փայծաղի մեծացում, տերատոգենեզ, մաշկի ախտահարում, մազաթափություն և տեսողության խանգարումներ։

Օրգանիզմում ցինկի քանակը գնահատելու համար նախընտրելի է արյան շիճուկում միկրոտարրի մակարդակի չափումը։ Հեմոլիզը կարող է աղավաղել արդյունքները։ Խորհուրդ է տրվում զուգահեռ չափել նաև ալբումինի և C-ռեակտիվ սպիտակուցի մակարդակները, քանի որ վերջինիս քանակները կարող են ազդել ցինկի մակարդակի թեստի արդյունքի վրա։

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • ցինկի նյութափոխանակության հետազոտություն
  • ցինկի պակասի կասկած
  • Վիլսոն-Կոնավալովի հիվանդության ցինկով բուժման հսկողություն

Կենսանմուշ

Zn թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Ցանկալի է արյունը հանձնել առավոտյան (ժ. 8-ից մինչև 11-ը), քաղցած վիճակում (սննդի վերջին ընդունումից ոչ պակաս քան 8 ժամ, բայց ոչ շատ քան 14 ժամ առաջ)։ Կարելի է ջուր ընդունել։ Կարելի է հանձնել ցերեկվա ժամերին՝ թեթև սննդից 4 ժամ անց։

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

մկգ/լ (միկրոգրամ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

մկգ/մլ (միկրոգրամ/միլիլիտր)

Միավորների փոխակերպում

մկգ/լ х 0,001 = մկգ/մլ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

0,75 - 1,50 մկգ/մկ

Արդյունքների մեկնաբանություն

Արյան շիճուկի ցինկի մակարդակի բարձրացում

  • ոսկրի առաջանային օստեոսարկոմա
  • սրտի իշեմիկ հիվանդություն
  • աթերոսկլերոզ
  • սակավարյունություն
  • հեմոդիալիզ (կապված դիալիզատում ցինկի քանակի մեծացման հետ)
  • հազվադեպ՝ ջրի գալվանացված տարողությունների հետ կապված սննդային թունավորում
  • որոշ դեղերի ընդունում՝ Քլորտալիդոն, Պենիցիլիամին և այլն

Արյան շիճուկի ցինկի մակարդակի նվզեցում

  • մանգաղաբջջային անեմիա
  • էնտերոպաթիկ ակրոդերմատիտ (Դանբոլտի հիվանդություն)
  • տիֆոիդ տենդ
  • թոքային տուբերկուլոզ
  • լյարդի մետաստատիկ քաղցկեղ
  • ցելիակա և ստոմոքսաղիքային խողովակի այլ խանգարումներ
  • թալասեմիա
  • սրտամկանի ինֆարկտ
  • լյարդի ծանր ախտահարումներ
  • սուր վարակներ
  • հիպոգոնադային դվարֆիզմ
  • լեյկոզ, լիմֆոմա
  • ռևմատոիդ արթրիտ
  • երիկամային հիվանդություն
  • հղիություն
  • հոտառության, համի և վերքերի լավացման խանգարումներ
  • մաշկի տարբեր ախտահարումներ
  • մազաթափություն
  • հիպոալբումինէմիա
  • սուր սթրես
  • որոշ դեղերի ընդունւմ՝ Ցիսպլատին, կորտիկստերոիդներ, էստրոգեններ, բերանային (օրալ) հակաբեղմնավորիչ հաբեր, Կարբամազեպին, Վալպրոյաթթու, Ֆենիտոին, թիազիդներ (երկարատև)

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2019
Վերջին վերանայում՝ 01-06-2023