Կոնաձև գեղձը կամ էպիֆիզը ձեր գլխուղեղում տեղակայված շատ փոքր գեղձ է, որն, ինչպես հուշում է անունը, արտաքին տեսքով նմանեցնում է կոն:
Կոնաձև գեղձը համարվում է ներզատական համակարգի մաս, քանի որ արտադրում է մելատոնին հորմոն:
Ի՞նչ է անում մելատոնինը
Մելատոնինն օգնում է օրգանիզմին հետևյալ երկու գործընթացներում՝
- ննջում
- «ցերեկ-գիշեր» ցիկլի վերհսկում («ներքին ժամացույց»):
Մելատոնինի մակարդակը սովորաբար հասնում է իր ամենաբարձր կետին օրվա այն ժամերին, երբ դուք պատրաստվում եք գիշերային քնին և նվազում է ցերեկվա ժամերին:
Մելատոնինը նաև ազդում է կանանց պտղաբերությունը և դաշտանը կարգավորող հորմոնների վրա:
Էպիֆիզի հետ կապված հիվանդություններ
Էպիֆիզի հետ կապված հիվանդությունները խիստ հազվադեպ են: Սակայն էպիֆիզի ուռուցքները կարող են առաջացնել տեսողության խանգարումներ, գլխացավ, սրտխառնոց կամ ցնցումներ:
Եթե կասկածում եք, որ ձեզ մոտ կարող է լինել այս գեղձի ուռուցք, դիմեք ձեր բժշկին և նրա օգնությամբ՝ այլ մասնագետներին:
Մելատոնինի հավելումներ և քուն
Ելնելով այն հանգամանքից, որ մելատոնին հորմոնը կարևոր է քնի համար, երբեմն մարդիկ իրենց քնի հետ կապված խնդիրները մեղմացնելու համար սկսում են ընդունել մելատոնինի հավելումներ: Նման իրավիճակ կարող է առաջանալ, երբ ինչ-որ մեկը մեկնում է իր բնակավայրից զգալի տարբերվող՝ «նոր» ժամային գոտի կամ աշխատում է գիշերային հերթափոխով: Որոշ մարդիկ էլ մելատոնինի հավելումով փորձում են բուժել իրենց անքնությունը:
Փաստն այն է, որ մինչ օրս մենք մելատոնինի մասին շատ բան չգիտենք և պահանջվում են լրացուցիչ հետազոտություններ, որպեսզի պարզաբանվի այս հորմոնի ազդեցության բոլոր ոլորտները:
Եթե մտադիր եք ընդունել մելատոնինի հավելում, նախ այդ մասին զրուցեք ձեր բժշկի հետ, քանի որ քնի խանգարումները կարող են լինել տարբեր բնույթի և ձեր դեպքը կարող է կապված լինել որևէ այլ պատճառի հետ:
Լրացուցիչ տեղեկատվություն
Իմացե՛ք ավելին ներզատական համակարգի և ներզատական գեղձերի կողմից արտադրվող հորմոնների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2019
Վերջին վերանայում՝ 17-03-2023