Վահանաձև գեղձը ներզատական համակարգի կարևոր օրգան է, որն արտադրում է թիրոքսին հորմոն (Т4)։
Թիրոքսինը ակտիվ մասնակցություն ունի օրգանիզմի բազմաթիվ գործընթացների վրա։ Որոշ դեպքերում մարդիկ ունենում են առողջական խնդիրներ, երբ նրանց վահանաձև գեղձը խիստ ակտիվացած կամ խորը ընկճված վիճակում է։
Ի՞նչ է անում վահանաձև գեղձը
Վահանաձև գեղձը փափուկ թիթեռանման օրգան է, որը տեղակայված է պարանոցի առջևում, անմիջապես «ադամախնձորից» ներքև։ Այս գեղձն արտադրում է երկու հորմոն՝ թիրոքսին (Т4) և տրիյոդթիրոնին (T3):
Վահանաձև գեղձի հորմոնները, մասնավորապես՝ թիրոքսինը, կարգավորում են ձեր օրգանիզմի տարբեր կարևոր գործառույթներ, այդ թվում՝
- էներգետիկ մակարդակ
- ջերմաստիճան
- նյութափոխանակություն, այն է՝ ինչպես է ձեր օրգանիզմը սնունդը փոխակերպում էներգիայի
- սրտի ռիթմ
- մկանային ուժ (տոնուս)։
Ո՞ր հիվանդություններն են կապված վահանաձև գեղձի հետ
Շուրջ 6 մարդուց 1-ն ունի վահանաձև գեղձի որևէ խնդիր։ Այս գեղձի հետ կապված հիվանդության ռիսկն աճում է մեծ տարիքում։
Որոշ դեպքերում մարդկանց մոտ վահանաձև գեղձի խնդիրները պայմանավորված են գեղձի գերակտիվությամբ, երբ արտադրվում է թիրոքսին չափից դուրս մեծ քանակներ (թիրեոտոքսիկոզ կամ հիպերթիրեոզ)։ Նման վիճակում ձեր օրգանիզմը սկսում է էներգիան ծախսել մեծ արագությամբ։
Թիրեոտոքսիկոզի նշաններից են՝
- քաշի կորուստ
- ընդհանուր թուլություն և հոգնածության զգացում
- դյուրագրգրռություն
- տաքության նկատմամբ գերզգայունություն։
Հակառակ վերոնշյալին, երբ վահանաձև գեղձը չի արտադրում բավարար քանակի հորմոններ (հիպոթիրեոզ), ձեր օրգանիզմի նյութափոխանակությունն ընկճվում է։ Նման վիճակում կարող է առաջ գալ քաշի ավելացում կամ ընդհանուր թուլություն և հոգնածության զգացում։
Ձեր բժիշկը կարող է ախտորոշել այս երկու խնդիրները՝ նշանակելով արյան թեստ, որի նպատակը վահանաձև գեղձի թիրոքսինի և փոխկապված այլ հորմոնների մակարդակները ստուգելն է։
Վահանաձև գեղձի խնդիրների դեպքում մատչելի են բուժման տարբեր մեթոդներ։ Կախված ձեր հիվանդությունից և վերջինիս ծանրության աստիճանից, բժիշկը կարող է նշանակել դեղամիջոցներեր կամ առաջարկել վիրահատություն։
Լրացուցիչ տեղեկատվություն
Իմացե՛ք ավելին ներզատական համակարգի և ներզատական գեղձերի կողմից արտադրվող հորմոնների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2019
Վերջին վերանայում՝ 17-03-2023