Գրադարան

Ականջի բարոտրավմա. ախտանիշներ

Ականջի բարոտրավմա. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Միջին աերոօտիտ կամ, ինչպես երբեմն անվանում են, «ինքնաթիռային (օդանավային) ականջ» կարող է առաջանալ մեկ կամ երկու ականջներում:

Հիմնական գանգատներից ու ախտանիշներից են՝

  • ձեր ականջում չափավոր անհարմարավետություն կամ ցավ
  • ձեր ականջում լցվածության կամ փակվածության զգացողություն
  • թուլացած լսողություն կամ թեթևից մինչև չափավոր աստիճանի լսողության կորուստ:

Եթե ականջի բարովնասվածքը ծանր է, դուք կարող եք ունենալ՝

  • ուժեղ ականջացավ
  • ներականջային ճնշման բարձրացում
  • չափավորից մինչև ծանր լսողության կորուստ
  • ականջներում աղմուկ կամ զնգոց (տինիտուս)
  • պտտական տեսակի գլխապտույտ (վերտիգո)
  • ականջից արյուահոսություն:

Ե՞րբ դիմել բժշկին

Եթե մեկ կամ զույգ ականջներում անհարմարավետությունը, լցվածության կամ փակվածության զգացումը կամ լսողության թուլացումը տևում են ավելի քան մի քանի օր կամ ունեք ծանր գանգատներ կամ ախտանիշներ, կապ հաստատեք ձեր բժշկի հետ:

Հոդվածը տեղադրվել է՝ 30-11-2023 վերանայվել է՝ 30-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով