Մարդկանց մեծամասնության համար «ինքնաթիռային (օդանավային) ականջը» սովորաբար ժամանակի ընթացքում լավանում է:
Երբ ձեր ախտանիշները շարունակվում են, բժիշկը կարող է առաջարկել բուժում՝ ճնշումը հավասարեցնելու և ախտանիշները թեթևացնելու համար:
Դեղորայքային բուժում
Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ օգտագործեք՝
- դեկոնգեստանտային քթային ցողացիրներ (սփրեյ)
- բերանային (օրալ) դեկոնգեստանտներ:
Գանգատները և անհարմարավետությունը թեթևացնելու համար կարող եք ընդունել որևէ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոց, ինչպիսիք են Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Նապրոքսեն նատրիումը (Ալեվե) կամ ցավազրկող դեղամիջոց, ինչպիսին է Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն):
Ինքնօգնության թերապիաներ
Ձեր բժիշկը նաև կցուցադրի, թե դեղորայքային բուժման ընթացքում ինչպես կատարել Վալսալվայի հնարքը: Դա անելու համար դուք սեղմում եք քթանցքները, փակում ձեր բերանը և օդը թույլ մղում քթի հետևի մասի մեջ, կարծես քիթը փչում եք:
Վիրահատություն
Ականջի բարովնասվածքի վիրահատական բուժումը խիստ հազվադեպ է անհրաժեշտ լինում: Նույնիսկ ծանր վնասվածքները, ինչպիսիք են թմբկաթաղանթի պատռվածքը կամ ներքին ականջի թաղանթների պատռվածքը, սովորաբար ինքնուրույն ապաքինվում են:
Այնուամենայնիվ, հազվադեպ կարող է առաջանալ ամբուլատոր միջամտության կամ վիրահատության կարիք: Սա կարող է ներառել մի միջամտություն, որի ժամանակ ձեր ականջի թմբկաթաղանթի վրա կատարվում է փոքրիկ կտրվածք (միրինգոտոմիա)՝ օդի ճնշումը հավասարեցնելու և կուտակված հեղուկի արտահոսք (դրենավորում) ապահովելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-11-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024