Աքիլեսյան ջլի վնասվածքներ

Աքիլեսյան ջիլը կամ գարշապարը հաստ ու պինդ ջիլ է, որը դուրք կարող եք զգալ կամ շոշափել ձեր սրունք-թաթային հոդի ետնամասում:
Դուք կարող եք գերձգել ձեր աքիլեսյան ջիլը ֆիզիկական վարժանք կատարելիս (կոչվում է «տենդինիտ») կամ այն կարող է թուլանալ դեգեներատիվ փոփոխությունների պատճառով (կոչվում է «տենդինոզ»): Վերջապես, այս ջիլը կարող է նաև պատռվել:
Եթե կարծում եք, որ ունեք աքիլեսյան ջլի հետ կապված որևէ խնդիր, ապա ճիշտ կլինի առանց ուշացնելու դիմել ձեր բժշկին:
Աքիլեսյան ջլի վնասվածքների ախտանիշները
Աքիլեսյան ջլի վնասման մասին դուք սովորաբար կասկածում եք ֆիզիկական վարժանք կատարելու ընթացքում կամ դրանից հետո: Ամենահաճախ հանդիպող նշանը տվյալ շրջանի ցավն է:
Դուք կարող եք նաև զգալ ձեր կրունկի ետնամասում թուլություն, պնդացում կամ այտուցվածություն: Ջլի պատռվածքի ժամանակ կարող եք կրուկի շրջանում հարվածին նմանվող զգացողություն ունենալ: Կարող է խանգարվել ձեր քայլելը: Կրունկի տակ տեղակայված ցավը սովորաբար չի վկայում ջլի վնասման մասին:
Աքիլեսյան ջլի վնասվածքների ախտորոշումը
Բժիշկը ախտորոշում է ձեր աքիլեսյան ջլի հետ կապված խնդիրները՝ լսելով ձեր գանգատները, զննելով տվյալ շրջանը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նշանակելով նույն շրջանի գերձայնային (սոնոգրաֆիա) կամ ռենտգեն պատկերման հետազոտություններ:
Աքիլեսյան ջլի վնասվածքների բուժումը
Եթե կարծում եք, որ վնասել եք ձեր որևէ ոտքի աքիլեսյան ջիլը, ապա առանց հետաձգելու այցելեք ձեր բժշկին:
Օգտակար կարող է լինել առաջին 2-3 օրվա ընթացքում «RICER» միջոցառումներ ձեռնարկելը`
- Rest. հանգիստ տվեք ձեր ոտնաթաթին (նստած կամ պառկած դիրք)
- Ice. սառցեպարկ կամ սառեցնող այլ միջոց դրեք տվյալ շրջանին (20 րոպե)
- Compress. տվյալ շրջանում դրեք սեղմող վիրակապ (եթե ցավերն ուժեղանում են, ապա թուլացրեք վիրակապը)
- Elevate. բարձր դիրք տվեք տվյալ ոտքին (օրինակ՝ պառկեք և ոտնաթաթի տակ բարձ դրեք)։
- Referral. դիմեք ձեր բժշկին:
Սովորական ցավազրկողները, օրինակ՝ Պարացետամոլը, ըստ անհրաժեշտության կարող են օգնել ցավերի մեղմացմանը:
Կախված վնասվածքի բնույթից, բժիշկը կամ ֆիզիոթերապևտը կարող են ձեզ առաջարկել՝
- կրճատել ոտնաթաթերի վրա ծանրաբեռնվածությունը (օրինակ՝ օգտագործել հենակներ)
- կատարել ձգող և ամրապնդող վարժանքներ
- վիրակապով ֆիքսել և սահմանափակել ոտնաթաթի շարժունակությունը
- օգտագործել կոշիկի ներսում դրվող ներբաններ (стильки):
Եթե ձեր աքիլեսյան ջիլը մասամբ կամ, առավել ևս՝ ամբողջապես պատռվել է, ապա կարիք կառաջանա վիրահատությամբ այն վերականգնելու: Սա կարող է նաև կրճատել ջլի կրկին պատռվելու հավանականությունը:
Հազվադեպ կարող է առաջանալ շաբաթներ կամ անգամ ամիսներ տևող երկարատև վերակագնման անհրաժեշտություն:
Աքիլեսյան ջլի վնասվածքների կանխարգելումը
Դուք կարող եք օգնել ձեր աքիլեսյան ջլի պաշտպանությանը հետևյալ եղանակներով՝
- կրեք օժանդակող կոշիկներ
- ծանր կամ կրկնվող վարժանքներից առաջ և հետո «տաքացրեք» ձեր ոտնաթաթերը նախավարժանքով
- հասեք ֆիզիկական վարժանքներով պայմանավորված ձեր ծանրաբեռնվածության մակարդակին աստիճանաբար
- ֆիզիկական աշխատանքի կամ վարժանքների ընթացքում պարբերաբար հանգստացեք
- կատարեք ձեր սրունքի ետնամասի մկանները (ձկնամկան) ամրապնդող վարժանքներ:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021