Աքիլեսյան ջլի պտառվածքը վնասվածք է, որն ազդում է սրունքի հետևի մասի վրա:
Այն գլխավորապես հանդիպում է ժամանցային սպորտով զբաղվող մարդկանց շրջանում, թեև կարող է առաջանալ յուրաքանչյուրի հետ։
Աքիլեսյան ջիլը ամուր թելքավոր (ֆիբրոզ) լար է, որը սրունքի հետին մկանները կապում է կրունկոսկրին: Եթե չափազանց ձգում եք ձեր աքիլեսյան ջիլը, այն կարող է պատռվել ամբողջությամբ կամ միայն մասամբ:
Եթե ձեր աքիլեսյան ջիլը պատռվում է, կարող եք լսել խրթոց, որին անմիջապես հաջորդում է սուր ցավ ձեր կոճի և սրունքի հետնամասում։ Սա հավանաբար կազդի ձեր ճիշտ քայլելու ունակության վրա: Պատռվածքը վերականգնելու համար հաճախ առաջարկվում է վիրահատություն: Սակայն, բազմաթիվ մարդկանց համար ոչ վիրաբուժական բուժումը նույնպես կարող է արդյունավետ լինել:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-05-2024
Վերջին վերանայում՝ 16-05-2024