Նյարդային անորեքսիան կամ անորեքսիա ներվոզան, որը հաճախ պարզապես կոչվում է անորեքսիա, սնման խանգարում է, որը բնութագրվում է մարմնի աննորմալ ցածր քաշով, գիրանալու սաստիկ վախով և քաշի խեղաթյուրված ընկալմամբ:
Անորեքսիա ունեցող մարդիկ չափազանց մեծ նշանակություն են տալիս իրենց քաշը և կազմվածքը վերահսկելուն՝ օգտագործելով ծայրահեղ ջանքեր, որոնք հակված են զգալիորեն խանգարել նրանց կյանքին:
Քաշի ավելացումը կանխելու կամ նիհարելը շարունակելու համար անորեքսիա ունեցող մարդիկ սովորաբար կտրուկ սահմանափակում են իրենց կերած սննդի քանակը: Նրանք կարող են վերահսկել կալորիաների ընդունումը՝ ուտելուց հետո ինքնակամ փսխելով կամ լուծողականների, դիետիկ միջոցների, միզամուղների կամ հոգնայի չարաշահման միջոցով: Նրանք կարող են նաև փորձել նիհարել՝ չափից դուրս մարզվելով: Անկախ նրանից, թե որքան քաշ է կորցնում, մարդը շարունակում է վախենալ քաշի ավելացումից:
Անորեքսիան իրականում սննդի մասին չէ: Դա չափազանց անառողջ և երբեմն կյանքին սպառնացող միջոց է, որով փորձ է արվում հաղթահարել հուզական խնդիրները: Երբ անորեքսիա ունեք, դուք հաճախ նիհար լինելը նույնացնում եք ինքնագնահատականի հետ:
Անորեքսիան, ինչպես մյուս սնման խանգարումները, կարող է վերահսկել ձեր կյանքը և շատ դժվարությամբ հաղթահարվել: Սակայն բուժման միջոցով դուք կարող եք ավելի լավ պատկերացում կազմել, թե ով եք դուք, վերադառնալ առողջ սնման սովորույթներին և ետ զարգացնել անորեքսիայի որոշ ծանր բարդությունները:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024