Գրադարան

Նյարդային անորեքսիա. կանխարգելում

Նյարդային անորեքսիա. կանխարգելում

Time Read 1 րոպե

Նյարդային անորեքսիայի կանխարգելման որևէ երաշխավորված միջոց չկա:

Առաջնային խնամքի բժիշկները (մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ և տեղամասային թերապևտներ) լավ հնարավորություն ունեն անորեքսիայի վաղ ցուցիչները բացահայտելու և հիվանդության զարգացումը կանխելու համար: Օրինակ, նրանք կարող են հարցեր տալ սնման սովորույթների և արտաքին տեսքից բավարարված լինելու վերաբերյալ սովորական բժշկական այցելությունների ժամանակ:

Եթե ​​նկատում եք, որ ձեր ընտանիքի անդամներից մեկը կամ ձեր ընկերն ունեն ցածր ինքնագնահատական (թերարժեքություն), խիստ սննդակարգի սովորույթներ և դժգոհություն արտաքինից, մտածեք նրա հետ այս հարցերի շուրջ խոսելու մասին: Դուք չեք կարող կանխել սնման խանգարման զարգացումը, սակայն կարող եք խոսել ավելի առողջ վարքի կամ բուժման տարբերակների մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 22-04-2023 վերանայվել է՝ 22-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով