Նորածնային կամ մանկական ակնեն մի վիճակ է, որը նորածինների մաշկի վրա, հաճախ՝ դեմքի և պարանոցի վրա, առաջացնում է փոքր հանգույցիկներ՝ կորյակներ և մանր պզուկներ:
Նորածնային ակնեն տարածված է, սակայն՝ ժամանակավոր: Այն կանխելու համար քիչ բան կարող եք անել, և այս հանգույցիկները կամ պզուկները հաճախ ինքնուրույն մաքրվում են՝ առանց թողնելու սպիական փոփոխություններ:
Նորածնային ակնեն նաև անվանում են մանկական (ինֆանտիլ) ակնե:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-02-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024