Նորածնային կամ մանկական ակնեն դրսևորվում է նորածին երեխայի դեմքին, պարանոցին, մեջքին կամ կրծքին փոքրիկ, բորբոքված հանգույցիկների կամ պզուկների առաջացմամբ:
Այն հաճախ զարգանում է ծնվելուց հետո 2-ից 4 շաբաթվա ընթացքում:
Բազմաթիվ նորածինների դեմքի վրա նաև կարող են առաջանալ պզուկներին կամ կորյակներին (կոմեդոն) նմանվող փոքրիկ բշտիկներ: Այս անվնաս բծերը կոչվում են քրտնխաշ (միլիում) և ինքնուրույն անհետանում են մի քանի շաբաթվա ընթացքում:
Մեկ այլ վիճակ, որը կարող է սխալմամբ շփոթվել նորածնային ակնեի հետ, կոչվում է բարորակ գլխային (ցեֆալիկ) պուստուլոզ, որի պատճառը խմորասնկիկների նկատմամբ մաշկի վատ ռեակցիան է:
Այս վիճակներից և ոչ մեկը պայմանավորված չէ դեռահասների և չափահասների մոտ մոտ ակնե (պզուկ) առաջացնող բակտերիայով:
Ե՞րբ դիմել բժշկին
Խոսեք երեխայի բժշկի հետ, եթե ունեք ձեր երեխայի մաշկի հետ կապված մտահոգություններ:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-02-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024