Հետևյալ խորհուրդները կարող են օգնել ձեզ փոքրացնելու կամ վերացնելու ձեր աչքերի տակ գտնվող պարկերը:
- Օգտագործեք սառը թրջոց. մաքուր կտորը թրջեք սառը ջրով: Նստած վիճակում, մի քանի րոպե, թեթև ճնշում գործադրելով խոնավ կտորը քսեք ձեր աչքերի տակ և շրջակա մաշկին:
- Կրճատեք հեղուկների օգտագործումը քնելուց առաջ և սահմանափակեք ձեր սննդակարգում աղի օգտագործումը. սա կնվազեցնի հեղուկի կուտակումը, որը կարող է առաջացնել աչքերի տակ պարկեր:
- Մի՛ ծխեք. ծխելը կարող է խորացնել աչքերի տակ պարկերի խնդիրը։
- Բավականաչափ քնեք. չափահասների մեծամասնության համար 7-ից 9 ժամը համարվում է լավ քուն:
- Քնեք գլուխը մի փոքր բարձրացրած. կարող եք քիչ բարձրացնել ներքնակի գլուխը կամ օգտագործել լրացուցիչ բարձ: Կամ բարձրացրեք մահճակալի գլխային ծայրը մի քանի սանտիմետրով: Սա օգնում է կանխելու հեղուկի կուտակումը ձեր աչքերի շուրջ, երբ դուք քնած եք:
- Նվազեցնել ալերգիայի ախտանիշները. հնարավորության դեպքում խուսափեք ալերգեններից: Ձեր բժշկի իմացությամբ փորձեք ալերգիայի դեմ սովորական դեղամիջոցներ: Խոսեք ձեր բժշկի հետ կանխարգելման մոտեցումների մասին, եթե ձեր աչքերի տակ ռեակցիաներ են առաջանում մազերի ներկերի, օճառների, կոսմետիկայի կամ այլ ալերգենների պատճառով:
- Օգտագործեք կոսմետիկա. եթե ցանկանում եք քողարկել ձեր աչքերի տակ գտնվող շրջանակները, փորձեք օգտագործել հիպոալերգիկ դիմահարդարում:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024