Աչքերի տակի պարկերը կարող են ներառել հետևյալը:
- Մեղմ այտուցվածություն
- թուլացած կամ թորշոմած մաշկ
- մուգ շրջանակներ:
Ե՞րբ դիմել բժշկին
Հնարավոր է, որ ձեր կոպերի տեսքը ձեզ դուր չգա, սակայն աչքերի տակ պարկերը սովորաբար անվնաս են և բժշկական օգնություն չեն պահանջում: Այցելեք ձեր բժշկին, եթե այս վիճակն առաջացնում է տեսողության խնդիրներ, գրգռվածություն, գլխացավեր կամ ուղեկցվում է մաշկի ցանով:
Ձեր բժիշկը կցանկանա բացառել այլ հնարավոր պատճառները, որոնք կարող են նպաստել այտուցին, ինչպիսիք են վահանաձև գեղձի հիվանդությունը, վարակը, շարակցական հյուսվածքի հիվանդությունը կամ ալերգիան: Նա կարող է ձեզ ուղեգրել բժշկի խորհրդատվության, ով մասնագիտացած է աչքերի (ակնաբույժ), պլաստիկ վիրաբուժության կամ աչքերի պլաստիկ վիրաբուժության ոլորտում (օկուլոպլաստիկ վիրաբույժ):
Հոդվածը հրապարակվել է՝ 18-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024