Գրադարան

Միզապարկի քարեր. կանխարգելում

Միզապարկի քարեր. կանխարգելում

Time Read 1 րոպե

Միզապարկի քարերը սովորաբար առաջանում են հիմքում ընկած որևէ հիվանդության պատճառով, որը դժվար է կանխել, սակայն դուք կարող եք նվազեցնել միզապարկի քարերի ձեր ռիսկը՝ հետևելով հետևյալ խորհուրդներին։

  • Տեղեկացրեք ձեր բժշկին արտասովոր միզային ախտանիշների մասին. մեծացած շագանակագեղձի կամ այլ ուրոլոգիական հիվանդության վաղ ախտորոշումը և բուժումը կարող է նվազեցնել միզապարկի քարերի առաջացման ռիսկը:
  • Խմեք շատ հեղուկներ. ավելի շատ հեղուկներ, հատկապես ջուր խմելը կարող է օգնել միզապարկի քարերի կանխարգելմանը, քանի որ հեղուկները թուլացնում են միզապարկի մեջ հանքանյութերի խտությունը: Այն, թե որքան ջուր է պետք խմել, կախված է ձեր տարիքից, քաշից, առողջական վիճակից և ֆիզիկական ակտիվության մակարդակից: Հարցրեք ձեր բժշկին, թե օրական ինչ քանակությամբ ջուր է պետք ձեզ խմել:

Հոդվածը տեղադրվել է՝ 27-06-2023 վերանայվել է՝ 28-06-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով