Գրադարան

Միզապարկի քարեր. բուժում

Միզապարկի քարեր. բուժում

Time Read 1 րոպե

Շատ ջուր խմելը կարող է օգնել փոքրիկ քարը բնական ճանապարհով՝ մեզով հեռանալու համար:

Այնուամենայնիվ, միզապարկի քարերը հաճախ առաջանում են միզապարկն ամբողջությամբ դատարկելու դժվարության պատճառով, ուստի լրացուցիչ ջուրը կարող է բավարար չլինել քարի՝ միզուկով ինքնուրույն հեռացման համար:

Շատ ժամանակ ձեզ հարկավոր է հեռացնել քարերը: Դա անելու մի քանի եղանակ կա:

Քարերի փշրում

Մեթոդներից մեկի դեպքում ձեզ սկզբում տրվում է անզգայացնող դեղամիջոց կամ ընդհանուր անզգայացում: Դրանից հետո ձեր միզապարկի մեջ տեղադրվում է փոքրիկ խողովակ, որի վերջում տեսախցիկ է, որի միջոցով ձեր բժիշկը տեսնում է առկա քարը: Այնուհետև լազերային, գերձայնային կամ այլ սարքը մանր կտորների է փշրում քարը և լվալով մաքրում դրանք միզապարկից:

Վիրահատական հեռացում

Հազվադեպ, միզապարկի քարերը մեծ կամ դժվար փշրվող են: Այս դեպքում ձեր բժիշկը վիրահատական ճանապարհով ձեր միզապարկից կհեռացնի քարերը:

Եթե ձեր միզապարկի քարերը միզապարկի ելքի խցանման (որտեղից սկսվում է միզուկը) կամ մեծացած շագանակագեղձի հետևանք են, այս խնդիրները պետք է բուժվեն միզապարկի քարերի հետ միաժամանակ, սովորաբար՝ վիրահատությամբ:

Հոդվածը տեղադրվել է՝ 27-06-2023 վերանայվել է՝ 28-06-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով