Միզապարկի քարերի ախտորոշումը կարող է ներառել հետևյալ միջոցառումները և հետազոտությունները:
- Ֆիզիկական քննություն. ձեր բժիշկը, ամենայն հավանականությամբ, կշոշափի ձեր որովայնի ստորին հատվածը, որ տեսնի, թե արդյոք ձեր միզապարկը մեծացել է (լայնացած է) կամ կարող է հետանցքային մատնային քննություն կատարել՝ պարզելու, թե արդյոք ձեր շագանակագեղձը մեծացել է: Դուք նաև միասին կքննարկեք միզելու հետ կապված ցանկացած գանգատ կամ ախտանիշ, որն ունեք:
- Մեզի թեստ. Ձեր մեզի նմուշը կարող է հավաքվել և հետազոտվել արյան, բակտերիաների և բյուրեղացված հանքանյութերի մանրադիտակային քանակության համար: Մեզի թեստը նաև կարող է հայտնաբերել միզուղիների վարակը, որը կարող է առաջացնել միզապարկի քարեր կամ զարգանալ որպես դրանց հետևանք:
- ԿՏ սքանավորում. համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) օգտագործում է ռենտգենյան ճառագայթներ և համակարգիչներ՝ արագ սքանավորելու և ձեր մարմնի ներքին կառուցվածքների հստակ պատկերներ տրամադրելու համար: ԿՏ-ն կարող է հայտնաբերել նույնիսկ շատ փոքր քարերը: Սա միզապարկի բոլոր տեսակի քարերի հայտնաբերման ամենազգայուն հետազոտություններից մեկն է:
- Գերձայնային հետազոտություն. այս հետազոտությամբ ձայնային ալիքները թափանցում և անդրադարձվում են ձեր օրգաններից և այլ ներքին կառուցվածքներից՝ ստեղծելով պատկերներ, որոնք օգնում են միզապարկի քարերի հայտնաբերմանը:
- Ռենտգեն. երիկամների, միզածորանի և միզապարկի ռենտգենն օգնում է ձեր բժշկին որոշելու, թե արդյոք դուք ունեք միզապարկի քարեր: Այնուամենայնիվ, քարերի որոշ տեսակներ չեն երևում սովորական ռենտգենյան ճառագայթների վրա:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-06-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024