Ոսկրային գերաճի առավել հաճախ հանդիպող պատճառը օստեոարթրիտի հանգեցրած հոդերի ախտահարումն ու վնասումն է:
Օստեոարթրիտը կամ հոդերի դեգեներատիվ հիվանդությունը քայքայում են հոդերի ներսում ոսկրերի ծայրերը պատող աճառը, և օրգանիզմը փորձում է վերականգնել այս կորուստը՝ վնասված շրջանների մոտակայքում առաջացնելով ոսկրային աճեր: Ոսկրային գերաճեր նաև հաճախ ձևավորվում են հոդի կամ ջլի վնասվածքից հետո:
Ռիսկի գործոններ
Ոսկրաճառները նաև կարող են հյուծվել տարիքի հետ:
Ոսկրային գերաճի ռիսկն ավելի բարձր է այն անձանց մոտ, ովքեր ունեն հոդաբորբ (արթրիտ): Օրինակներից են ռևմատոդ արթրիտը, համակարգային կարմիր գայլախտը (լուխուս) և պոդագրան:
Ոսկրային գերաճերի առաջացմանը նպաստող այլ գործոններից են՝
- չափից ավելի օգտագործում, օրինակ, երբ երկար ժամանակ շատ եք վազում կամ պարում
- գեներ
- սննդակարգ
- գիրություն
- ոսկրային խնդիրներ, որոնց ունեք ի ծնե
- ողնաշարի նեղացում (ողնաշարի ստենոզ):
Հոդվածը հրապարակվել է՝ 01-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024