Եթե ձեր ոսկրային գերաճերը ցավ են պատճառում, բժիշկը կարող է խորհուրդ տալ առանց սովորական ցավազրկողներ, ինչպիսիք են Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն), Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Նապրոքսեն նատրիումը (Ալեվե, և այլն):
Այնուամենայնիվ, ցավազրկող դեղամիջոցները կարող են առաջացնել կողմնակի կամ անցանկալի ազդեցություններ, հատկապես, եթե օգտագործվում են մեծ դեղաչափերով կամ երկար ժամանակի ընթացքում: Եթե ստիպված եք դրանց օգտագործումը շարունակել ավելի քան մեկ ամիս, հարցրեք ձեր բժշկին, արդյոք կարող եք փորձել այլ բուժում:
Ոսկրային գերաճերի այլ ոչ դեղորայքային բուժումներից (թերապիաներից) են՝
- հանգիստ
- ստերոիդային տեղային ներարկումներ, որոնք մեղմացնում են հոդերի այտուցը և թեթևացնում ցավը
- ֆիզիոթերապիա, որը կարող է բարելավել հոդերի ամրությունը և շարժունակությունը:
Եթե այս բուժումները չեն օգնում կամ ոսկրային գերաճերը խանգարում են ձեր տեղաշարժմանը, բժիշկը կարող է առաջարկել հավելյալ ոսկային հյուսվածքի հեռացման վիրահատություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024