Ոսկրային գերաճերի մեծ մասը գանգատներ կամ ախտանիշներ չի առաջացնում:
Դուք կարող եք չիմանալ, որ ունեք ոսկրային գերաճ, քանի դեռ մեկ այլ հիվանդության համար ռենտգեն հետազոտությամբ չեն հայտնաբերվել այս գոյացությունները: Սակայն, որոշ դեպքերում ոսկրային գերաճերը կարող են առաջացնել ցավ և տվյալ հոդում շարժունակության կորուստ:
Առանձնահատուկ ախտանշանները կախված են նրանից, թե որտեղ են առաջացել ոսկրային գերաճերը: Ահա որոշ օրինակներ:
- Ծունկ. ձեր ծնկան հոդում ոսկրային գերաճերը կարող են ցավոտ դարձնել ձեր սրունքի տարածումը և ծալումը:
- Ողնաշար. ձեր ողների միջև առաջացած ոսկրային գերաճերը կարող են նեղացնել այն տարածությունը, որի մեջ գտնվում է ողնուղեղը (ողնուղեղային խողովակ): Ոսկրային այս գերաճերը կարող են սեղմել ողնուղեղը կամ վերջինիս նյարդային արմատները և առաջացնել ձեր ձեռքերում կամ ոտքերում թուլություն կամ թմրածություն:
- Կոնք-ազդրային հոդ. ոսկրային գերաճերը կարող են ցավոտ դարձնել ձեր ազդրի շարժումները, թեև դուք կարող եք ցավ զգալ ձեր ծնկի մեջ: Կախված տեղակայումից՝ այս գերաճերը նաև կարող են սահմանափակել ձեր ազդրային հոդի շարժունակության շրջանակը:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե նշում եք ձեր մեկ կամ մի քանի հոդերում ցավ կամ այտուց, կամ եթե դժվարությամբ եք ձեր որևէ հոդը շարժում:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024