Ոսկրային գերաճերի առաջացումը սովորաբար հնարավոր չէ կանխել, եթե դրանք հոդաբորբի (արթրիտի) հանգեցրած դեգեներատիվ փոփոխությունների կամ բնական (տարիքային) մաշվածության հետևանք են:
Սակայն, դուք կարող եք ձեռնարկել այս քայլերը, որ խուսափեք այլ պատճառներով առաջացած ոսկրային գերաճերից:
- Հագեք կոշիկ, որը չի սեղմում ոտքի մատները և ունի հարմարավետ կամարային ներբան: Ընդհանուր առմամբ, կոշիկ ընտրելիս ուշադրություն դարձրեք, որ դրանք լինեն ոտնաթաթի համար և քայլելիս առավել հարմար:
- Դարձրեք ձեր սննդակարգը լավ հավասարակշռված՝ շատ կալցիումով և վիտամին D-ով, որոնք կարող են պաշտպանել ձեր ոսկորները:
- Կանոնավոր կերպով զբաղվեք ծանրություն կրող վարժանքներով, ինչպիսիք են քայլքը կամ աստիճաններով բարձրանալը՝ ձեր ոսկորներն ամուր պահելու համար:
- Փորձեք ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Առանց ուշացնելու այցելեք ձեր բժշկին, եթե ունեք հոդերի խանգարման նշաններ, ինչպիսիք են ցավը, այտուցը կամ կարկամությունը: Եթե արթրիտը վաղ եք հայտնաբերում և բուժում, կարող եք կանխել ոսկրային գերաճերի առաջացման պատճառ հանդիսացող հոդավային վնասումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024