Ածխածնի երկօքսիդով կամ շմոլ գազով թունավորումն առաջանում է, երբ արյան մեջ կուտակվում է ածխածնի օքսիդ:
Երբ օդում պարունակվում է չափազանց շատ ածխածնի մոնօքսիդ (CO), արյան կարմիր բջիջներում (էրիթրոցիտներ) թթվածինը փոխարինում է ածխածնի մոնօքսիդով: Սա կարող է հանգեցնել հյուսվածքների լուրջ վնասման կամ նույնիսկ մահվան:
Ածխածնի մոնօքսիդը գազ է, որը չունի հոտ, համ և գույն և չի գրգռում շնչուղիները: Այն առաջանում է վառելիքի այրման, հատկապես՝ թերայրման արդյունքում, ներառյալ գազը, փայտը, պրոպանը կամ փայտածուխը: Սարքավորումները, մեքենաների շարժիչները, գազօջախները կամ այլ կենցաղային սարքերը, որոնք օգտագործում են ածխածնի հիմքով վառելիքներ և լավ չեն օդափոխվում, կարող են հանգեցնել գազի կուտակման վտանգավոր մակարդակի: Կիպ փակ տարածքը ավելի է վատթարացնում նման կուտակումը:
Յուրաքանչյուր ոք, ով ենթարկվում է ածխածնի մոնօքսիդի ազդեցությանը, պետք է անմիջապես դուրս գա մաքուր օդ և դիմի բուժօգնության: Զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն կամ անմիջապես դիմեք մոտակա անհետաձգելի բուժօգնության ծառայություն, եթե ածխածնի մոնօքսիդի ազդեցության ենթարկված անձը կոմայի մեջ է կամ չի կարող արձագանքել ձեր հարցերին ու ազդակներին:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024