Գրադարան
Կարդիոգեն շոկ. պատճառներ

1 րոպե
Դեպքերի մեծ մասի ժամանակ սրտի թթվածնային պակասը (հիպօքսիա), սովորաբար՝ սրտամկանի ինֆարկտի պատճառով, վնասում է սրտի հիմնական պոմպային խոռոչը՝ ձախ փորոքը:
Սրտի վնասված հատվածում թթվածնով հարուստ արյան հոսքի բացակայության պայմաններում սրտի մկանները կարող են թուլանալ և հանգեցնել կարդիոգեն շոկի:
Հազվադեպ, սրտի աջ փորոքի վնասումը, որը արյուն է մղում թոքեր՝ թթվածին ստանալու համար, նույնպես հանգեցնում է կարդիոգեն շոկի:
Կարդիոգեն շոկի այլ հնարավոր պատճառները ներառում են՝
- սրտամկանի բորբոքում (միոկարդիտ)
- սրտի փականների վարակ (էնդոկարդիտ)
- ցանկացած որևէ պատճառով թուլացած սիրտ
- ապօրինի թմրամիջոցների գերդոզավորում կամ թունավորում այնպիսի նյութերով, որոնք կարող են ազդել ձեր սրտի արտամղող գործառույթի վրա:
Ռիսկի գործոններ
Եթե ունեք սրտամկանի ինֆարկտ, կարդիոգեն շոկի զարգացման ռիսկը մեծանում է, եթե դուք՝
- ունեք ավելի մեծ տարիք
- ունեք սրտային անբավարարության կամ սրտամկանի ինֆարկտի պատմություն
- ունեք խցանումներ (սրտի իշեմիկ կամ պսակային զարկերակների հիվանդություն) ձեր սրտի մի քանի հիմնական զարկերակներում
- ունեք շաքարային դիաբետ կամ բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- կին եք:
Հոդվածը տեղադրվել է՝ 17-05-2023 վերանայվել է՝ 17-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: