Կարդիոգեն շոկի գանգատներն ու ախտանիշները ներառում են հետևյալը:
- Արագ շնչառություն
- օդի սուր պակաս, շնչարգելություն և հևոց
- հանկարծակի, արագացած սրտազարկ (տախիկարդիա)
- գիտակցության կորուստ
- թույլ անոթազարկ (պուլս), որը երբեմն ձեռքի վրա չի շոշափվում
- ցածր արյան ճնշում (հիպոտենզիա)
- քրտնարտադրություն
- գունատ մաշկ
- սառը ձեռքեր կամ ոտնաթաթեր
- նորմայից քիչ միզելը (օլիգուրիա) կամ ընդհանրապես չմիզելը (անուրիա):
Սրտամկանի ինֆարկտի նշանները
Կարդիոգեն շոկը սովորաբար զարգանում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ծանր սրտամկանի ինֆարկտ, ուստի կարևոր է իմանալ սրտամկանի ինֆարկտի գանգատներն ու ախտանիշները: Դրանք ներառում են՝
- ճնշում, լցվածություն կամ սեղմող ցավ ձեր կրծքավանդակի կենտրոնում (կրծոսկրի ետևում), որը տևում է ավելի քան մի քանի րոպե
- ցավը տարածվում կամ ճառագայթում է ձեր ուսին, մեկ կամ երկու ձեռքերի, թիկունքի կամ նույնիսկ ատամների և ծնոտի վրա
- կրծքավանդակային ցավի (կրծքահեղձուկի կամ ստենոկարդիայի) դրվագների ավելացում
- շնչարգելություն և հևոց
- քրտնարտադրություն
- ուշագնաց լինելու զգացում կամ հանկարծակի գլխապտույտ
- սրտխառնոց և փսխում:
Այս գանգատների կամ ախտանիշների առկայության դեպքում արագ դիմեք բժշկին՝ կարդիոգեն շոկի զարգացման ռիսկը նվազեցնելու համար:
Իմացե՛ք ավելին սրտամկանի ինֆարկտի մասին:
Ե՞րբ դիմել բժշկին
Սրտամկանի ինֆարկտի բուժումը արագորեն բարելավում է ապրելու ձեր հնարավորությունը և նվազեցնում ձեր սրտի վնասումը: Եթե ունեք սրտամկանի ինֆարկտի ախտանիշներ, զանգահարեք 1-03 կամ շտապ դիմեք բժշկական ծառայություններ՝ օգնության համար: Եթե շտապ օգնություն կանչելը չի հաջողվում, թող ինչ-որ մեկը ձեզ ուղեկցի մոտակա հիվանդանոց: Ինքներդ մի՛ վարեք:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024