Գրադարան
ՔՀՀ/ՄԷ. պատճառներ

1 րոպե
Քրոնիկ հոգնածության համախտանիշի կամ միալգիկ էնցեֆալոմիելիտի (ՔՀՀ/ՄԷ) պատճառը դեռևս անհայտ է:
Հիվանդության զարգացման մեջ կարող է դեր խաղալ տարբեր գործոնների զուգակցումը:
- Գենետիկա (ժառանգականություն). ՔՀՀ/ՄԷ-ն, ըստ երևույթին, հանդիպում է որոշ ընտանիքներում, ուստի որոշ մարդիկ կարող են ծնվել այս խանգարման զարգացման ավելի մեծ հավանականությամբ:
- Վարակներ. որոշ մարդկանց մոտ ՔՀՀ/ՄԷ-ի ախտանիշները զարգանում են վիրուսային կամ բակտերիալ վարակի լավանալուց հետո:
- Ֆիզիկական կամ հուզական տրավմա. որոշ մարդիկ նշում են, որ իրենց ախտանշանների սկսվելուց կարճ ժամանակ առաջ ստացել են վնասվածք, ենթարկվել են վիրահատության կամ առնչվել զգալի հուզական սթրեսի հետ:
- Ներքին էներգիայի օգտագործման հետ կապված խնդիրներ. ՔՀՀ/ՄԷ-ով որոշ մարդիկ խնդիրներ ունեն օրգանիզմի «վառելիքի», հիմնականում՝ ճարպերի ու շաքարների էներգիայի վերածելու հետ կապված:
Ռիսկի գործոններ
Գործոնները, որոնք կարող են մեծացնել ձեր ՔՀՀ/ՄԷ-ի ձեր ռիսկը, ներառում են հետևյալը:
- Տարիք. ՔՀՀ/ՄԷ-ը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, սակայն առավել հաճախ հանդիպում է երիտասարդից միջին տարիքի չափահասների շրջանում:
- Սեռ. կանանց մոտ ՔՀՀ/ՄԷ-ն ախտորոշվում է շատ ավելի հաճախ, քան տղամարդկանց մոտ, թեև պատճառը կարող է լինել այն, որ կանայք պարզապես ավելի հավանական է, որ իրենց ախտանիշները զեկուցեն բժշկին:
- Այլ առողջական խնդիրներ. մարդիկ, ովքեր ունեն այլ բարդ առողջական խնդիրների պատմություն, ինչպիսիք են ֆիբրոմիալգիան կամ դիրքային (պոստուրալ) օրթոստատիկ տախիկարդիայի համախտանիշ, ավելի հավանական է, որ ունենան ՔՀՀ/ՄԷ:
Հոդվածը տեղադրվել է՝ 18-05-2023 վերանայվել է՝ 18-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: