Ընդերային զարկերակի սեղմման համախտանիշն (ԸԶՍՀ) առաջանում է, երբ կրծքավանդակի խոռոչում գտնվող կամարաձև հյուսվածքային ժապավենը (միջային աղեղնաձև կապան) սեղմում կամ ճնշում է այն զարկերակը, որը արյուն է հասցնում որովայնի խոռոչի վերին շրջաններ:
Այս զարկերակը կոչվում է ընդերային զարկերակ և իրենից ներկայացնում է որովայնային աորտայի ճյուղերից մեկը (որովայնային աորտայի ընդերային ցողուն): Որոշ մարդկանց մոտ ԸԶՍՀ-ը կարող է առաջացնել սնվելուց հետո ստամոքսի ցավ:
Միջային աղեղնաձև կապանի և ընդերային զարկերակի տեղակայումները տարբեր անձանց մոտ փոքր-ինչ տարբերվում են: Ընդհանուր առմամբ, կապանն անցնում է օրգանիզմի ամենամեծ արյունատար անոթի կողքով (աորտա)՝ ընդերային զարկերակից վերև: Սակայն, երբեմն կապանը կամ զարկերակը կարող են իրենց տեղում չլինել, որն էլ հանգեցնի ԸԶՍՀ-ի: Կապանը նաև կարող է ճնշում գործադրել ընդերային զարկերակը շրջապատող նյարդային ցանցի վրա (ընդերային հյուսակ):
ԸԶՍՀ կարող է հանդիպել ցանկացած մարդու, նույնիսկ՝ երեխաների մոտ: Այս վիճակի մյուս անուններից են՝
- միջային աղեղնային կապանի համախտանիշ
- ընդերային ցողունի համախտանիշ
- Դանբարի համախտանիշ:
Բուժումը վիրահատական է, որի ժամանակ կապանը թուլացվում է, որի շնորհիվ վերականգնվում է տուժած զարկերակով արյան հոսքը:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024