Գրադարան
Գլխի թեփ. պատճառներ

1 րոպե
Գլխի թեփոտումը կարող է ունենալ մի քանի պատճառ:
Դրանցից են՝
- գրգռված, յուղոտ մաշկ
- չոր մաշկ
- մալասեզիա (Malassezia) կոչվող խմորասնկանման սնկիկ, որը չափահասների մեծ մասի մոտ սնվում է գլխամաշկի յուղով
- մազերի խնամքի միջոցների նկատմամբ զգայունություն (կոնտակտային դերմատիտ)
- այլ մաշկային հիվանդություններ, ինչպիսիք են փսորիազը և էկզեման:
Ռիսկի գործոններ
Գրեթե բոլորը կարող են թեփ ունենալ, բայց որոշ գործոններ կարող են ձեզ ավելի խոցելի դարձնել:
- Տարիք. թեփը սովորաբար սկսվում է երիտասարդ հասուն տարիքում և շարունակվում մինչև միջին տարիք: Դա չի նշանակում, որ տարեցները թեփ չեն ունենում: Որոշ մարդկանց մոտ գլխի թեփոտման խնդիրը կարող է շարունակվել ողջ կյանքի ընթացքում:
- Տղամարդ լինելը. թեփն ավելի տարածված է տղամարդկանց, քան կանանց մոտ։
- Որոշ հիվանդություններ. Պարկինսոնի հիվանդությունը և այլ հիվանդությունները, որոնք ազդում են նյարդային համակարգի վրա, հավանաբար մեծացնում են գլխի թեփոտման ռիսկը: Նույնը վերաբերվում է նաև ՄԻԱՎ-ին կամ թուլացած իմունային համակարգին:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-05-2021 վերանայվել է՝ 13-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: