Սովորեք կառավարել սթրեսը. հուզական լարվածությունն ազդում է ընդհանուր առողջության վրա և անձին դարձնում «խոցելի» բազմաթիվ հիվանդությունների և առողջական վիճակների նկատմամբ: Սթրեսը կարող է նպաստել թեփոտման առաջացմանը կամ վատթարացնել առկա թեփոտումը
Անցե՛ք առողջ սննդակարգի. բավարար ցինկ, վիտամին B և ճարպերի որոշ տեսակներ ապահովող սննդակարգը կարող է կանխարգելել գլխի թեփոտումը:
Հաճախակի լվացե՛ք գլուխը. եթե գլխամաշկը ճարպոտ է, ամեն օր գլուխը լվանալը կարող է օգնել թեփոտման կանխարգելմանը: Ընտրեք ձեր գլխամաշկին և մազերին համապատասխան շամպուն: Նուրբ մերսեք գլխամաշկը, որպեսզի ազատեք մանր թեփուկներից: Վերջում լիարժեք պարզաջրեք գլուխը:
Քիչ արև «տեսեք». արևի ճառագայթները կարող են օգնել գլխի թեփոտման կանխարգելմանը: Սակայն ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են մաշկը և բարձրացնում մաշկի քաղցկեղի ռիսկը: Ուստի, խոսքը ոչ թե արևարյուք (загар) ստանալու, այլ օրական ոչ ավելի, քան մի քանի րոպե դրսում արևի տակ մնալու մասին է՝ պաշտպանելով դեմքի մաշկը և աչքերը:
Սահմանափակե՛ք գլխի մազերի ոճային արտադրանքների օգտագործումը. դրանք կարող են կուտակվել գլխամաշկի և մազերի վրա՝ դրանք դարձնելով ավելի ճարպոտ:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։