Գրադարան
Գլխի թեփ. ախտանիշներ

1 րոպե
Գլխի թեփոտման նշանները հայտնի են բոլորին:
Գլխի թեփոտման գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝
- գլխամաշկի, մազերի, հոնքերի, մորուքի կամ բեղերի թեփոտում և թեփուկներ ուսերի վրա
- գլխամաշկի քորի առաջացում
- «բարուրային գլխարկով» (բարուրային մաշկաբորբ) նորածինների մոտ թեփուկավոր կամ կեղևակալած գլխամաշկ։
Գանգատներն ու ախտանիշները կարող են ավելի լրջանալ, եթե դուք սթրեսի մեջ եք: Դրանք սովորաբար սաստկանում են ցուրտ և չոր եղանակներին:
Ե՞րբ դիմել բժշկին
Թեփ ունեցող մարդկանց մեծամասնությունը բժշկի օգնություն կարիք չունի: Այցելեք ձեր ընտանեկան բժշկին կամ մաշկաբանին, եթե թեփի դեմ շամպունի կանոնավոր օգտագործմամբ ձեր վիճակը չի բարելավվում:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-05-2021 վերանայվել է՝ 13-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: