Skip to main content

Տղամարդկանց դեպրեսիա - Տղամարդկանց առողջություն

Դեպրեսիան տարածված է խնդիր է. այն կյանքի ինչ-որ պահին ազդում է 8 տղամարդուց 1-ի վրա:

Ի՞նչ է դեպրեսիան

Դեպրեսիան հոգեկան առողջության լուրջ վիճակ է, որն ազդում է ձեր զգալու, մտածելու և ամենօրյա գործունեության վրա: Այն կարող է ստիպել ձեզ, որ զգաք տխուր, զայրացած, դյուրագրգիռ կամ դատարկ և կորցնեք հաճույքը կամ հետաքրքրությունը այն բաների նկատմամբ, որոնք նախկինում ձեզ դուր են եկել: Թեև երբեմն ընկճված զգալը նորմալ է, եթե 2 շաբաթ կամ ավելի նման զգացողություն ունեք, կարող եք դեպրեսիա ունենալ:

Սոցիալական նորմերը կարող են սահմանել ձեր պատկերացումն այն մասին, թե ինչ է նշանակում «տղամարդ» լինել: Որոշ տղամարդկանց համար դա կարող է ներառել ձեր զգացմունքները թաքցնելը կամ ցույց չտալը, որ վրդովված եք: Սա երբեմն կարող է դժվարացնել տղամարդկանց ընդունել, որ կարող են դեպրեսիա ունենալ:

Այս հոդվածը տղամարդկանց մոտ դեպրեսիայի մասին է. Այնուամենայնիվ, դեպրեսիայի բազմաթիվ կողմեր սեռին կամ գենդերին հատուկ չեն: 

Իմացե՛ք ավելին դեպրեսիայի մասին:

Որքա՞ն հաճախ է դեպրեսիան հանդիպում տղամարդկանց շրջանում

Դեպրեսիան տարածված է խնդիր է: Միջին հաշվով այն ազդում է 8 տղամարդուց 1-ի վրա՝ նրանց կյանքի ինչ-որ շրջանում: Դեպրեսիան նաև կարող է մարդկանց մղել ինքնասպանության փորձի: Ցավոք, այդ փորձերը որոշ դեպքերում կարող են հանգեցնել մահվան ելքի։

Ի՞նչն է տղամարդկանց մոտ պատճառում դեպրեսիա

Դեպրեսիայի ճշգրիտ պատճառը հայտնի չէ, և յուրաքանչյուր մարդու մոտ այն կարող է ունենալ առանձնահատուկ հիմքեր: Սովորաբար, դեպրեսիան առաջանում է կյանքի իրադարձությունների, անձնական գործոնների և գլխուղեղի փոփոխությունների համադրության պատճառով:

Որոշ մարդկանց համար կյանքի դժվարին իրադարձությունները կամ խնդիրները, ինչպիսիք են ընտանիքի անդամի մահը, գործազրկությունը, նախկինում կամ ներկայում բռնության ենթարկվելը կամ աշխատավայրում սթրեսը կարող են առաջացնել դեպրեսիա:

Երբեմն վերջերս տեղի ունեցած իրադարձությունը, ինչպիսին է ամուսնալուծությունը կամ աշխատանքը կորցնելը, կարող է խթանել դեպրեսիայի դրսևորմանը, եթե դուք արդեն այս վիճակի ռիսկի տակ եք:

Ձեզ մոտ դեպրեսիայի զարգացման ռիսկն ավելի մեծ է, եթե դուք՝

  • ունեք արյունակից հարազատ, ով ունի դեպրեսիա
  • ունեք ծանր կամ անբուժելի հիվանդություն
  • ունեք դեպրեսիայի հակվածությամբ բնավորություն, օրինակ՝ շատ եք անհանստանում կամ պերֆեկցիոնիստ եք (ձգում եք ամեն ինչում հասնել կատարյալ արդյունքների)
  • օգտագործում եք թմրամիջոցներ կամ չափից շատ ալկոհոլ եք խմում:

Loneliness can also increase your risk of developing depression.

Միայնակությունը նույնպես կարող է մեծացնել դեպրեսիայի զարգացման ռիսկը:

Երբեմն մարդկանց մոտ կարող է առաջանալ դեպրեսիա՝ առանց որևէ ակնհայտ պատճառի: Զուտ այն պատճառով, որ հստակ պատճառ չկա, դեռ չի նշանակում, որ դուք դեպրեսիա չունեք:

Որո՞նք են տղամարդկանց մոտ դեպրեսիայի նշանները

Դեպրեսիայի ախտանիշները տարբեր կերպ են ազդում տարբեր մարդկանց վրա։ Դրանք կարող են առաջացնել փոփոխություններ ձեր մտածելակերպի, հույզերի կամ վարքագծերի մեջ:

Օրինակ, դուք կարող եք զգալ՝

  • դյուրագրգռություն, զայրույթ կամ վրդովվածություն
  • թախիծ, տխրություն կամ դատարկություն
  • հիասթափություն
  • անվճռականություն կամ ճնշվածություն
  • անօգնականություն կամ անհուսություն
  • մեղավորություն:

Դուք կարող եք լցվել բացասական մտքերով, ինչպիսիք են՝

  • դուք որէև կարևորություն կամ արժեք չեք ներկայացնում (ցածր ինքնագնահատական)
  • մարդկանց ավելի լավ կլիներ առանց ձեզ
  • չարժե ապրել նման կյանքով
  • դուք անհաջողակ եք:

Դուք կարող եք սկսել ձեզ այլ կերպ պահել կամ այլ կերպ վարվել, օրինակ՝

  • չհանդիպեք ընկերների կամ ընտանիքի հետ
  • կորցնեք ձեր սովորական արդյունավետությունն աշխատավայրում կամ դպրոցում
  • խուսափեք աշխատանքային կամ մարզական գործունեությունից
  • չանեք բաներ, որոնց սովորաբար անհամբեր սպասում էիք
  • սկսեք ձեր խնդիրների լուծումը տեսնել թմրամիջոցների կամ ալկոհոլի չարաշայման մեջ
  • չկարողանաք կենտրոնանալ
  • դրսևորեք անխոհեմ վարք:

Դուք կարող եք նաև նկատել ֆիզիկական (մարմնական) նշաններ, ինչպիսիք են՝

  • քնելու դժվարությունը կամ հոգնածության զգացումը
  • ախորժակի փոփոխությունները
  • թուլության կամ վատառողջության զգացումը
  • սեռական ցանկության կորուստը կամ սեռայն գործունեության անկումը
  • գլխացավերը և մկանային ցավերը
  • ստամոքսի ցավը:

Գրեթե բոլորը երբեմն զգում են այս նշաններից մեկնումեկը կամ մի քանիսը: Եթե ձեր ախտանիշները հաճախ են հայտնվում կամ չեն անհետանում, կարող եք դեպրեսիա ունենալ: Դուք կարող եք ստուգել, թե արդյոք այն, ինչ դուք զգում եք, դեպրեսիա է՝ անցնելով PHQ-10 հարցումը:

Անցնել PHQ-10 հարցման առցանց տարբերակը:

Ե՞րբ է պետք դիմել օգնության

Դուք պետք է օգնության դիմեք և խոսեք ձեր բժշկի հետ, եթե՝

  • օրվա մեծ մասը ձեզ զգում եք տխուր կամ ընկճված
  • ունեք դեպրեսիայի ախտանիշներ 2 շաբաթ կամ ավելի
  • անհանգստացած եք, որ դուք կարող եք դեպրեսիա ունենալ:

Ձեր բժիշկը կարող է գնահատել ձեր վիճակը և, անհրաժեշտության դեպքում, աշխատել ձեզ հետ՝ կազմելու հոգեկան առողջության բուժման ծրագիր: Սա ծրագիր է, որը սահմանում է ձեր բուժման նպատակները և նախատեսում ձեզ հասանելի ծառայություններն ու ռեսուրսները: Եթե ձեր բժիշկը կարծում է, որ մեկ այլ առողջապահական մասնագետ, օրինակ՝ հոգեբանը կամ հոգեբույժը, պետք է ներգրավվի, կարող է ձեզ ուղղորդել որևէ մեկի մոտ, ով կարող է օգնել:

Եթե երբեմն դեպրեսիայի նշաններ կամ պարզապես ընկճված եք զգում, կարող եք դիմել ընկերոջ կամ ընտանիքի անդամի օգնությանը: Սովորական զրույցը կամ ձեզ դուր եկող բանով զբաղվելը կարող է օգտակար լինել:

Կարևոր է նաև շարունակել անել այն բաները, որոնք սովորաբար ձեզ հաճույք են պատճառել, նույնիսկ եթե հիմա չեք հետաքրքրվում դրանցով: Ի վերջո, ճիշտ աջակցության դեպքում դուք կրկին կգտնեք կյանքից հաճույք զգալու նախկին վիճակը և կսկսեք ձեզ ավելի լավ զգալ:

Ինչպե՞ս կարող եմ օգնել դեպրեսիա ունեցող տղամարդուն

Եթե կարծում եք, որ ձեր տղամարդ ընկերը կամ ընտանիքի անդամը կարող է դեպրեսիա ունենալ, կարող եք նրան օգնություն և աջակցություն առաջարկել:

Որոշ տղամարդկանց համար առանձնակի դժվար է կիսվել իրենց զգացմունքներով, բայց դուք կարող եք օգնել նրանց՝ ինքներդ նախաձեռնելով ձեր զրույցը: Հարցրեք նրանց, թե ինչպես են իրենց զգում և ցույց տվեք, որ ցանկանում եք աջակցել նրանց: Գտեք ժամանակ, երբ ձեր զրույցը սկսելու համար խանգարող հանգամանքներ չկան:

Երբեմն դեպրեսիա ունեցող տղամարդկանց կարող է թվալ, որ օգնության կարիք չունեն: Այս իրավիճակում լավագույն բանը, որ կարող եք անել, նրանց չհակառակվելն է, համբերատար լինելը և օգնելը, որ գնահատվի իրական վիճակը: Հիշեցրեք նրանց, որ դեպրեսիան հոգեկան առողջության լուրջ, բայց տարածված վիճակ է, որն ինքնուրույն՝ առանց օգնության, չի բարելավվի:

Ինչպե՞ս է բուժվում տղամարդկանց դեպրեսիան

Կան բազմաթիվ տարբեր տեսակի բուժումներ՝ կախված ձեր ախտանիշներից և դրանց ծանրության աստիճանից: Դուք պետք է սկսեք խոսել ձեր բժշկի հետ և մշակեք ձեր իրավիճակին համապատասխան բուժման ծրագիր:

Հաճախ մի քանի տեսակի բուժումների համակցությունն ապահովում է լավագույն արդյունքը: Դեպրեսիայի բուժման հիմնական մոտեցումներն են՝

  • դեղամիջոցներ
  • հոգեբանական բուժումներ
  • ֆիզիոթերապիա
  • գլխուղեղի խթանման թերապիաներ
  • ինքնօգնության կամ այլընտրանքային (օժանդակող) թերապիաներ:

Իմացե՛ք ավելին դեպրեսիայի բուժման մեթոդների մասին:

 Դեղամիջոցներ

Հակադեպրեսանտները և տրամադրությունը կայունացնող դեղամիջոցներն ազդում են գլխուղեղի քիմիական գործընթացների վրա, որոնք վերահսկում են ձեր տրամադրությունը: Դրանց բուժական ազդեցությունը սովորաբար սկսում է դրսևորվել 4-ից 6 շաբաթ անց:

Հոգեբանական բուժումներ

Դեպրեսիայի համար օգտագործվող հոգեբանական բուժումներից են՝

  • կոգնիտիվ վարքաբանական թերապիա
  • միջանձնային թերապիա
  • հոգեթերապիա (փսիխոթերապիա)
  • խորհրդատվություն
  • առցանց թերապիա

Եթե զգում եք դեպրեսիա, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ այս բուժումներից մեկնումեկն առանձին կամ այլ տեսակների հետ զուգակցված:

Այլ բուժումներ

Գլխուղեղի խթանման թերապիաներից են՝

  • տրանսկրանիալ մագնիսային խթանում, որի ժամանակ գլխամաշկին տեղադրված էլեկտրամագնիսական գալարներով խթանվում է տրամադրությունը վերահսկող գլխուղեղի նյարդային բջիջները
  • էլեկտրակոնվուլսիվ թերապիա, որի ժամանակ անզգայացման ներքով իարականցվում է գլխուղեղի կարճատև էլեկտրական խթանում (առաջարկվում է դեղորայքի նկատմամբ կայուն ծանր դեպրեսիայի դեպքում)։

Ինքնօգնություն և այլընտրանքային մեթոդներ

Ինքնօգնության և այլընտրանքային բազմաթիվ մեթոդներ կարող են առաջարկվել առանձին կամ դեպրեսիայի այլ բուժումների հետ զուգակցված: Ուստի, կարևոր է, որ նախքան նման մեթոդներ փորձելը զրուցեք ձեր բժշկի հետ: Ինքնօգնության և այլընտրանքային թերապիաներից են՝

  • մեդիտացիա կամ գիտակցվածություն
  • առողջ սննդակարգ և կանոնավոր ֆիզիկական վարժանքներ
  • ալկոհոլից և թմրամիջոցներից հրաժարում
  • յոգա
  • բուժական մերսում:

Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2024
Վերջին վերանայում՝ 05-05-2024