Մասնագետները կարծում են, որ Դրեսլերի համախտանիշը զարգանում է սրտի վնասվածքին հաջորդող օրգանիզմի իմունային պատասխանի պատճառով:
Սիրտն արտաքինից շրջապատված է երկթաղանթ (արտաքին կամ առպատային՝ շարակցական-ֆիբրոզ և ներքին կամ ընդերային՝ շճային) պաշտպանիչ պարկով, որը կոչվում է սրտապարկ (պերիկարդ): Սրտապարկի առպատային և ընդերային թերթիկների միջև առկա է ճեղքանման խոռոչ, որը պարունակում է քիչ քանակությամբ շճային հեղուկ: Դրեսլերի համախտանիշի ժամանակ բորբոքվում է այս սրտապարկը։ Սրտապարկի բորբոքումը կոչվում է պերիկարդիտ։
Ձեր օրգանիզմը պատասխան ռեակցիա է դրսևորում վնասված հյուսվածքների նկատմամբ՝ ախտահարման շրջան ուղարկելով իմունային բջիջներ և սպիտակուցներ (հակամարմիններ): Երբեմն այսպիսի պատասխանը հանգեցնում է սրտապարկի (պերիկարդի) լրացուցիչ բորբոքման:
Դրեսլերի համախտանիշը նաև կարող է զարգանալ որոշ սրտի վիրահատություններից կամ միջամտություններից հետո:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024