Առողջական խնդիրներ

Դրեսլերի համախտանիշ

Դրեսլերի համախտանիշ

Time Read 2 րոպե

Դրեսլերի կամ սրտամկանի հետինֆարկտային համախտանիշը սրտապարկի բորբոքման՝ պերիկարդիտի առանձնահատուկ տեսակ է, որն ավելի հաճախ զարգանում է սրտամկանի ինֆարկտից հետո:

Դերսլերի համախտանիշի մյուս անուններից են՝ սրտամկանի հետինֆարկտային համախտանիշ, հետ-տրավմատիկ պերիկարդիտ և հետ-պրիկարդիոտոմիկ համախտանիշ:

Ի՞նչ է Դրեսլերի համախտանիշը

Սիրտն արտաքինից շրջապատված է երկթաղանթ (արտաքին կամ առպատային՝ շարակցական-ֆիբրոզ և ներքին կամ ընդերային՝ շճային) պաշտպանիչ պարկով, որը կոչվում է սրտապարկ (պերիկարդ): Սրտապարկի առպատային և ընդերային թերթիկների միջև առանաջում է ճեղքանման շճային խոռոչ, որը պարունակում է քիչ քանակությամբ շճային հեղուկ:

Դրեսլերի համախտանիշի ժամանակ բորբոքվում է այս սրտապարկը (կոչվում է պերիկարդիտ)։ Համընդհանուր կարծիք կա, որ այս հիվանդությունը զարգանում է սրտի հյուսվածքի կամ սրտապարկի վնասվածքից հետո որպես իմունային համակարգի պատասխան ռեակցիա: Նման վնասվածք կարող է առաջանալ այնպիսի դրվագներցի հետո, ինչպիսիք են սրտամկանի ինֆարկտը, սրտի վիրահատությունը կամ տրավմատիկ վնասվածքը: Ախտանիշներից են կրծքավանդակի կամ հետկրծոսկրային ցավերը, որը կարող է իր բնույթով կամ սաստկությամբ նմանակվել սրտամկանի ինֆարկտին ուղեկցող ցավերին:

Ախտանիշներ

Ախտանիշներն ավելի հավանական է, որ ի հայտ գան սրտամկանի ինֆարկտից, կրծքային վիրահատությունից կամ վնասվածքից շաբաթներ կամ ամիսներ հետ: Դրեսլերի համախտանիշի հիմնական ախտանիշներից են՝

Ե՞րբ այցելել բժշկին

Եթե կրծքավանդակի ցավերը հանկարծակի կամ կայուն-ձգձգվող են, ապա անհապաղ դիմեք բժշկական օգնության, քանի որ նման գանգատը կարող է լինել սրտամկանի ինֆարկտի կամ մեկ այլ լուրջ հիվանդության նշան:

Պատճառներ

Փորձագետները կարծում են, որ Դրեսլերի համախտանիշը զարգանում է սրտի վնասվածքին հաջորդող օրգանիզմի իմունային պատասխանի պատճառով: Ձեր օրգանիզմը պատասխան ռեակցիա է դրսևորում վնասված հյուսվածքների նկատմամբ՝ դեպի ախտահարված շրջան ուղարկելով «մաքրող» և վերականգնող իմունային բջիջներ և սպիտակուցներ (հակամարմիններ): Երբեմն այսպիսի պատասխանը հանգեցնում է պերիկարդի լրացուցիչ բորբոքման:

Դրեսլերի համախտանիշ կարող է ի հայտ գալ որոշ սրտի վիրահատություններից կամ միջամտություններից հետո:

Բարդություններ

Դրեսլերի համախտանիշ զարգացնող իմունային ռեակցիան կարող է նաև հանգեցնել ձեր թոքերը շրջապատող հյուսվածքներում հեղուկի կուտակման (պլևրալ էֆուզիա):

Հազվադեպ, Դրեսլերի համախտանիշը կարող է հանգեցնել ավելի լուրջ կամ ծանր բարդությունների, այդ թվում՝

  • կոնստրիկտիվ պերիկարդիտ, երբ պերիկարդիումն անդառնալի կերպով հաստանում և սպիանում է՝ խոչընդոտելով սրտի նորմալ աշխատանքը և առաջացնելով սրտային անբավարարություն (ոտնաթաթերի և որովայնի այտուցվածություն)
  • սրտի տամպոնադա, որը կյանքին սպառնացող վիճակ է, քանի որ պերիկարդի տակ հավաքված հեղուկը սեղմում է սիրտը՝ խաթարելով վերջինիս աշխատանքը (սուր սրտային անբավարարություն) և բերելով զարկերակային ճնշման կտրուկ անկման (կտրուկ զարկերակային հիպոտենզիա և կոլապս)։

Ախտորոշում

Բժիշկը կզրուցի ձեզ հետ, ստետոսկոպով կլսի ձեր սիրտը, ըստ անհրաժեշտության կնշանակի արյան և այլ հետազոտություններ, և եթե ձեզ մոտ կասկածի պերիկարդիտ, կավելացնի կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն՝ ստուգելու սրտի չափսերը և ձևը։ Որոշ դեպքերում կարող է առաջանալ նաև համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) կամ մագինսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) հետազոտության անհրաժեշտություն։

Պերիկարդիտի ժամանակ բավականին օգտակար տվյալներ կարող է տրամադրել նաև էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ):

Բուժում

Դրեսլերի համախտանիշի բուժման նպատակը պերիկարդի բորբոքումը և ցավերը մեղմելն է:

Այն կարող է ներառել՝

Բուժումից հետո ձեզ կարող են որոշ ժամանակ պահել մշտական հսկողության ներքո՝ վերահսկելու հնարավոր բարդությունները։

Կանխարգելում

Որոշ նախնական հետազոտություններ վկայում են, որ սրտային վիրահատությունից առաջ հակաբորբոքային դեղերի և Կոլխիցինի նշանակումը կարող են օգնել Դրեսլերի համախտանիշի կանխարգելմանը:

Հոդվածը տեղադրվել է՝ 16-02-2021 վերանայվել է՝ 16-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով