Դրեսլերի համախտանիշ զարգացնող իմունային ռեակցիան նաև կարող է հանգեցնել ձեր թոքերը շրջապատող հյուսվածքներում հեղուկի կուտակման (պլևրալ էֆուզիա):
Հազվադեպ, Դրեսլերի համախտանիշը կարող է հանգեցնել ավելի լուրջ կամ ծանր բարդությունների:
- Կոնստրիկտիվ պերիկարդիտ. այս դեպքում սրտապարկն անդառնալի հաստանում և սպիանում է՝ խոչընդոտելով սրտի նորմալ աշխատանքը և առաջացնելով սրտային անբավարարություն: Վերջինս կարող է հանգեցնել ոտնաթաթերի և որովայնի այտուցվածության` օրգանիզմում հեղուկի կուտակման պատճառով:
- Սրտի տամպոնադա. սա կյանքին սպառնացող վիճակ է, քանի որ պերիկարդի տակ հավաքված հեղուկը սեղմում է սիրտը՝ խաթարելով վերջինիս աշխատանքը և հանգեցնելով սուր սրտային անբավարարություն: Վերջինս ընթանում է արյան ճնշման կտրուկ անկմամբ (կոլապս)։
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024