Դիսլեքսիան սովորելու կամ ուսուցման խանգարում է, որը բնութագրվում է կարդալու դժվարությամբ՝ կապված խոսքի հնչյունների նույնականացման և սովորելու հետ, թե ինչպես են դրանք կապված տառերի և բառերի հետ (վերծանում):
Դիսլեքսիան, որը նաև կոչվում է կարդալու խանգարում, հետևանք է գլխուղեղի այն հատվածների անհատական տարբերությունների, որոնք մշակում և վերլուծում են լեզուն:
Դիսլեքսիան պայմանավորված չէ բանականության (ինտելեկտ), լսողության կամ տեսողության խնդիրներով: Դիսլեքսիա ունեցող երեխաների մեծ մասը կարող է հաջողության հասնել դպրոցում կրկնուսուցման կամ մասնագիտացված կրթական ծրագրով: Կարևոր դեր է խաղում նաև հուզական (էմոցիոնալ) աջակցությունը։
Թեև դիսլեքսիայի համար բուժում չկա, վաղ հայտնաբերումը և հատուկ ծրագրերը կարող են բերել լավագույն արդյունքի: Երբեմն դիսլեքսիան չի ախտորոշվում տարիներ շարունակ և չի ախտորոշվում մինչև հասուն տարիքը, սակայն երբեք ուշ չէ դիմել օգնություն ստանալու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024