Դիսլեքսիան կարող է հանգեցնել մի քանի խնդիրների:
- Սովորելու հետ կապված դժվարություններ. կարդալը դպրոցական այլ առարկաների համար հանդիսանում է հիմնարար հմտություն, ուստի դիսլեքսիա ունեցող երեխան դասերի մեծ մասի ժամանակ հայտնվում է անբարենպաստ վիճակում և նման վիճակը կարող է դժվարություններ ստեղծել հասակակիցների հետ նրա համընթաց զարգացման համար:
- Սոցիալական խնդիրներ. չբուժվելու դեպքում դիսլեքսիան կարող է հանգեցնել ցածր ինքնագնահատականի, վարքի հետ կապված խնդիրների, անհանգստության կամ տագնապի, ագրեսիայի և ընկերներից, ծնողներից և ուսուցիչներից մեկուսացման:
- Չափահաս տարիքի խնդիրներ. կարդալու և ըմբռնելու անկարողությունը կարող է խանգարել երեխաներին, որ հասունանալիս հասնեն իրենց լավագույն ձեռքբերումներին: Սա կարող է ունենալ երկարաժամկետ բացասական ազդեցություն թողնել կրթական, սոցիալական և տնտեսական զարգացման վրա:
Դիսլեքսիա ունեցող երեխաներն ունեն ուշադրության պակասի/գերերակտիվության խանգարման (ՈւՊԳԽ) ավելի մեծ ռիսկ և հակառակը (ՈւՊԳԽ-ն կարող է նպաստել դիսլեքսիային): ՈւՊԳԽ-ը կարող է դժվարացնել ուշադրության պահպանումը: Այն նաև կարող է առաջացնել գերակտիվություն և իմպուլսիվ վարք, ինչը կարող է դժվարացնել դիսլեքսիայի բուժումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024