Առողջական խնդիրներ

Դիսպրաքսիա

Դիսպրաքսիա

Time Read 2 րոպե

Դիսպրաքսիան նպատակաուղղված շարժումների և կորդինացիայի խանգարումն է, որը հաճախ հայտնաբերվում է վաղ մանկական տարիքում։

Դիսպրաքսիան կարող է նաև ի հայտ գալ ավելի ուշ տարիքում որևէ հիվանդությունից կամ վնասվածքից հետո։ Այն կարող է ազդել մարդու խոսքային, բերանային և շարժողական հմտությունների վրա։ Դիսպրաքսիան այլ կերպ անվանում են «զգայական-շարժողական դիսֆունկցիա» կամ «շարժողական ուսուցման դժվարություններ»։

Դիսպրաքսիան չի կարող լիարժեք բուժվել, սակայն կանոնավոր բուժումը կարող է մեղմացնել ախտանիշները և բարելավել երեխայի կյանքի որակը։

Ի՞նչ է դիսպրաքսիան

Դիսպրաքսիան նյարդային հիվանդություն է, որի ժամանակ գլխուղեղից դեպի մկաններ ուղարկվող նյարդային ազդանշանների հաղորդականությունը խախտվում է, ինչը բերում է շարժման և կորդինացիայի խանգարման։ Երեխաների մոտ այն առաջանում է որպես զարգացման արատ։

Դիսպրաքսիայով երեխայի մոտ խախտված է խնդիրների ձևակերպման, շարժումների պլանավորման և կատարման հմտությունները։

Դիսպրաքսիայի տեսակները

Բժիշկները տարբերում են դիսպրաքսիայի մի քանի տեսակ՝

  • շարժողական (մոտոր), որը բերում է շարժունակության հետ կապված այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գրելը, հագնվելը, սանրվելը, ցատկելը, գդալով ինքնուրույն ուտելը և այլն
  • խոսքային (վերբալ), որն առաջացնում է խոսքի հետ կապված խնդիրներ
  • բերանային (օրալ), որի պատճառով զարգանում են բերանի և լեզվի շարժունակության հետ կապված խնդիրներ։

Դիսպրաքսիայի պատճառները

Դիսպրաքսիան ոչ թե առանձին վերցրած հիվանդություն է, այլ ախտանիշների նկարագրություն։ Այն չունի որևէ առանձին պատճառ և հավանաբար կապված է երեխայի զարգացման շեղման հետ։ Նման դեպքերում հնարավոր չէ գտնել որևէ ակնհայտ պատճառ։ Սակայն ավելի մեծ տարիքում կամ չափահասների մոտ դիսպրաքսիա կարող է զարգանալ նաև գլխուղեղի վնասումից կամ ախտահարումից, ինսուլտից և այլ պատճառներից։

Դիսպրաքսիայով երեխաների գրեթե կեսի մոտ կարող է հայտնաբերվել նաև ուշադրության պակասի գերակտիվության խանգարում (ՈւՊԳԽ

Դիսպրաքսիայի ախտանիշները

Դիսպրաքսիայով երեխաները սովորաբար ունեն շարժողական հմտությունները սովորելու հետ կապված դժվարություններ։ Դիսպրաքսիայով որոշ երեխաների մոտ կարող են ի հայտ գալ նաև ֆիզիկական կամ վարքագծային այլ խնդիրներ ևս։ Այս վիճակն ազդում է երեխայի ֆիզիկական, սոցիալական, հիշողության, լեզվի և զգայական զարգացման, ինչպես նաև ինտելեկտուալ և հուզական աճի վրա։

Շարժողական (մոտոր) դիսպրաքսիան ներառում է ֆիզիկական շարժումներին ուղեկցող կորդինացիայի հետ կապված դժվարությունները, օրինակ՝ քայլելիս, աստիճաններով բարձրանալիս կամ իջնելիս, գնդակին ոտքով հարվածելիս կամ ցատկելիս։ Նրանք կարող են մի անգամ կատարել տվյալ շարժումը, իսկ մյուս անգամ՝ դժվարանալ։

Խոսքային (վերբալ) դիսպրաքսիայով երեխաները դժվարությամբ են կարողանում կորդինացնել իրենց «խոսքի» մկանները, որպեսզի արտաբերեն անհրաժեշտ հնչյունները կամ բառերը։ Նրանց խոսքը հստակ և հասկանալի չէ կամ դժվարությամբ են արտաբերվում որոշ բառեր կամ նախադասություններ։ Այս երեխաները նաև կարող են խոսել դանդաղ՝ հաճախակի ընդմիջելով իրենց խոսքը։

Բերանային (օրալ) դիսպրաքսիայով երեխաները դժվարությամբ են սնունդ ընդունում և սնունդը կամ հեղուկը կուլ տալիս։

Դիսպրաքսիայի ախտորոշումը

Եթե անհանգստացած եք, որ ձեր երեխայի մոտ կարող է լինել դիսպրաքսիա, հանդիպեք ձեր մանկաբույժին կամ նրա խորհրդով՝ այլ մասնագետի։

Ձեր երեխան կարող է ուղեգրվել հետևյալ մասնագետների խորհրդատվությանը՝

  • խոսքի խանգարման մասնագետ՝ բերանային կամ խոսքային դիսպրաքսիայի դեպքում
  • զբաղվածության թերապևտ՝ բերանային կամ շարժողական դիսպրաքսիայի դեպքում
  • ֆիզիոթերապևտ՝ շարժողական դիսպրաքսիայի դեպքում։

Այս մասնագետներից յուրաքանչյուրն օգտագործում է երեխայի վիճակի գնահատման և օժանդակության իր առանձնահատուկ մեթոդը։

Դիսպրաքսիայի բուժումը

Դիսպրաքսիան վերջնական բուժում չունի, սակայն երեխան կարող է զգալիորեն բարելավել իր հմտությունները տարբեր մեթոդների համակցությամբ, այդ թվում՝

Հոդվածը տեղադրվել է՝ 07-07-2019 վերանայվել է՝ 16-03-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: