Ֆաբրի հիվանդությունը գենետիկ խանգարում է, որը պատկանում է լիզոսոմային պահեստի հիվանդություններ կամ սֆինգոլիպիդոզներ խմբին:
Եթե ունեք Ֆաբրի հիվանդություն, նշանակում է, ունեք այն ֆերմենտի (էնզիմի) պակաս, որն անհրաժեշտ է ձեր բջիջներում ճարպի որոշ տեսակի տրոհման համար: Ֆերմենտը կամ էնզիմը քիմիական միացություն է, որն արտադրվում է օրգանիզմում տարբեր քիմիական ռեակցիաների գործընթացն ապահովելու կամ արագացնելու համար: Արդյունքում, ձեր օրգանիզմում սկում է կուտակվել ճարպ՝ պատճառելով բազմապիսի ախտանիշներ:
Ֆաբրի հիվանդությունը «X-կապված» ժառանգական հիվանդություն է, որը նշանակում է, որ այն ձեզ է փոխանցվում ձեր մոր X քրոմոսոմով: Հիվանդությունն ավելի ծանր է ընթանում տղամարդկանց մոտ:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024