Ֆաբրի հիվանդությունը մարդկանց վրա ազդում է տարբեր ձևերով:
Հաճախ առաջին նշաններն ի հայտ են գալիս մանկական տարիքում: Այլ դեպքերում անձը կարող է որևէ գանգատ չնշել մինչև ավելի բարձր տարիքի հասնելը:
Երեխաների մոտ հիվանդության ամենատարածված ախտանիշներից են՝
- ցավ կամ այրոց հատկապես ձեռքերում և ոտքերում
- մաշկի վրա մանր մուգ կարմիր բծերի խմբեր
- աչքերի մշուշապատում
- մարսողության հետ կապված խնդիրներ, օրինակ՝ ցավ, փորլուծություն և փորկապություն
- լսողության հետ կապված խնդիրներ:
Չափահասների մոտ կարող են առաջանալ այլ ախտանիշներ, օրինակ՝
- գլխացավ կամ գլխապտույտ
- ականջներում զնգոց (տինիտուս)
- քրտնարտադրության կտրուկ քչացում կամ շատացում
- երիկամային խնդիրներ
- սրտային խնդիրներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024