Բուժումը կախված է հիվանդության ախտանիշներից, դրանց ծանրության աստիճանից և տեղակայումից:
Ֆաբրի հիվանդության հիմնական բուժումը ֆերմենտի (էնզիմ) փոխարինման բուժումն է, երբ յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ ներերակային կաթիլային ինֆուզիայով ներմուծվում է պակասող ֆերմենտը: 16 տարեկանից բարձր հիվանդների համար մատչելի է նաև բուժման նոր եղանակ՝ բերանային (օրալ) չապերոնային բուժում:
Բժիշկը նաև կարող է նշանակել լրացուցիչ բուժում, եթե առկա են ֆիզիկական կամ հուզական խնդիրներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024