Գրադարան

Ֆոլատի դեֆիցիտ (պակաս)

Ֆոլատի դեֆիցիտ (պակաս)

Time Read 2 րոպե

Ֆոլատի դեֆիցիտը կամ անբավարարությունը տարբեր երկրներում վիտամինային պակասի ամենատարածված տեսակներից մեկն է։ ​

Ֆոլատի դեֆիցիտի մասին կարելի է մտահոգվել բոլոր այն դեպքերում, երբ չեք ստանում վիտամինի համարժեք քանակներ։ Մարդկանց մեծ մասը կարող է բավարար քանակով ֆոլատ ստանալ սննդի միջոցով, և միայն հազվադեպ կարող է առաջանալ ֆոլաթթվի հավելումներ ստանալու կարիք։

Ֆոլատի դեֆիցիտի հետ կապված ամենամեծ վտանգին ենթարկվում են հղի կանայք, քանի որ նման վիճակը կարող է բերել պտղի նյարդային խողովակի զարգացման արատի։

Ֆոլատի դեֆիցիտի հաջորդ վտանգը կապված է ֆոլատ-դեֆիցիտային անեմիայի հետ, երբ օրգանիզմը ստեղծում է նորմայից ավելի մեծ չափսեր ունեցող արյան կարմիր բջիջներ (էրիթրոցիտներ), որոնք նորմալ չեն գործում։

Իմացե՛ք ավելին վիտամին-դեֆիցիտային անեմիայի մասին:

Ֆոլատի դեֆիցիտի ռիսկի խմբերը

Ֆոլատի անբավարարության նկատմամբ ավելի մեծ ռիսկի են ենթարկվում հետևյալ խմբերը՝

  • հղի կանայք
  • մեծ տարիքով չափահասներ
  • ալկոհոլ չարաշահող մարդիկ
  • որոշ դեղեր ընդունող մարդիկ։

Եթե կարծում եք, որ պատկանում եք այս խմբերից մեկնումեկին, դիմեք ձեր բժշկին, որ երկուսով քննարկեք ձեր մտահոգության շրջանակները։

Ֆոլատի դեֆիցիտի ախտանիշները

Ֆոլատի դեֆիցիտի հիմնական ախտանիշներն են՝

  • խիստ արտահայտված ընդհանուր թուլություն
  • գլխացավեր
  • մաշկի գունատություն
  • բերանի խոռոչում վերքերի առկայության զգացում։

Ե՞րբ դիմել բժշկին

Ֆոլատի դեֆիցիտը կարող է առաջացնել լուրջ առողջական խնդիրներ, ուստի, եթե ֆոլատի անբավարարության կասկածի դեպքում զրուցեք բժշկի հետ։

Բժիշկը կարող է նշանակել ֆոլատի մակարդակի որոշման թեստ։ Սովորաբար միաժամանակ առաջարկվում է նաև վիտամին B12-ի թեստ։

Եթե ձեզ մոտ ախտորոշվել է ֆոլատի դեֆիցիտ, ձեր բժիշկը կարող է նշանակել ֆոլաթթվի հաբեր։

Հոդվածը տեղադրվել է՝ 25-05-2019 վերանայվել է՝ 10-11-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով