Գրադարան
Վիտամին-դեֆիցիտային անեմիա

1 րոպե
Վիտամին-դեֆիցիտային անեմիան առողջ արյան կարմիր բջիջների պակասն է, որը պայմանավորված է B12 վիտամինի և ֆոլաթթվի սովորականից ավելի ցածր քանակով:
Դա կարող է տեղի ունենալ, եթե դուք չեք ուտում բավարար քանակությամբ վիտամին B12 և ֆոլաթթու պարունակող մթերքներ, կամ եթե ձեր օրգանիզմը դժվարանում է ներծծել կամ յուրացնել այդ վիտամինները:
Առանց այս սննդանյութերի, օրգանիզմն արտադրում է արյան կարմիր բջիջներ, որոնք չափազանց մեծ են և ճիշտ չեն գործում, որը նվազեցնում է նրանց թթվածին տեղափոխելու ունակությունը:
Ախտանիշները կարող են ներառել հոգնածություն, շնչարգելություն և գլխապտույտ: Վիտամինային հավելումները, որոնք ընդունվում են հաբերով կամ ներարկումներով, կարող են շտկել դեֆիցիտները:
Հոդվածը տեղադրվել է՝ 24-05-2021 վերանայվել է՝ 18-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: