Գրադարան
Գաստրոէնտերիտ․ պատճառներ

1 րոպե
Գաստրոէնտերիտների բազմաթիվ տեսակներ իրենց բնույթով վարակային հիվանդություններ են (աղիքային վարակներ), որոնք հեշտությամբ տարածվում են։
Գաստրոէնտերիտի հիմնական պատճառը վիրուսներն են (ռոտավիրուս և նորովիրուս), որոնք առաջացնում են վիրուսային գաստրոէնտերիտ («ստամոքսի գրիպ»):
Երբեմն գաստրոէնտերիտ կարող է զարգանալ բակտերիալ վարակներից, օրինակ՝ սալմոնելա, բակտերիալ դիզենտերիա (շիգելա), կամպիլիբակտեր և այլն։ Ի տարբերություն վիրուսայինի, բակտերիալ գաստրոէնտերիտներն ունեն ավելի ծանր ընթացք և հաճախ առաջացնում արյունային լուծ, որովայնայինի ցավեր և կծկանքներ, ինչպես նաև կեղծ կղազատումներ (տենեզմ)։
Վարակիչ գաստրոէնտերիտը կարող է հեշտությամբ տարածվել։ Դուք կարող եք հիվանդանալ՝ շփվելով վարակված անձի, նրա փսխման զանգվածների կամ կղանքի հետ։
Վարակիչ գաստրոէնտերիտը կարող է տարածվել նաև սննդի կամ ջրի միջոցով։
Հոդվածը տեղադրվել է՝ 19-06-2021 վերանայվել է՝ 03-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: