Գրադարան
Գաստրոէնտերիտ

1 րոպե
Գաստրոէնտերիտը հիվանդություն է, որն ախտահարում է մարսողական համակարգը (ստամոքս և աղիքներ):
Գաստրոէնտերիտների բազմաթիվ տեսակներ իրենց բնույթով վարակային հիվանդություններ են (աղիքային վարակներ), որոնք հեշտությամբ տարածվում են։
Գաստրոէնտերիտները սովորաբար ծանր ընթացք չեն ստանում, եթե չեն բերում արագ ջրազրկման։ Հիվանդության չափավոր ընթացքը կարող է մեղմանալ տնային պայմաններում հեղուկների ընդունմամբ։
Եթե զարգանում է ինքնազգացողության վատացում, փորլուծություն կամ փսխում, գուցե առկա է գաստրոէնտերիտ։ Բժիշկը կարող է ախտորոշել հիվանդությունը զրուցելուց և զննելուց հետո։
Գաստրոէնտերիտի ամենակարևոր բուժումը հեղուկներ ընդունելն է, իսկ մանկահասակ երեխաների դեպքում՝ ժամանակին նրանց բժշկին դիմելը։
Իմացե՛ք ավելին գաստրոէնտերիտի առաջին օգնության մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 13-04-2018 վերանայվել է՝ 03-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: