Գրադարան
Գաստրոէնտերիտ․ բուժում

1 րոպե
Գաստրոէնտերիտի ամենակարևոր բուժումը հեղուկներ ընդունելն է։
Նման դեպքերում ավելի նպատակահարմար է հեղուկներն ընդունել փոքր չափաբաժններով, սակայն՝ հաճախակի։ Շարունակեք հեղուկներ խմելը նունիսկ այն դեպքում, երբ առկա է սրտխառնոց կամ փսխում։
Եթե հիվանդ է ձեր երեխան, ճիշտ է ժամանակին բժշկին դիմելը՝ քանի դեռ չեն զարգացել ծանր ջրազրկման նշաններ։ Նման դեպքերում բժիշկը սովորաբար գնահատում է երեխայի ջրազրկման աստիճանը և ըստ անհրաժեշտության նշանակում ռեհիդրատացիոն հեղուկներ, որոնց նպատակը օրգանիզմի կորցրած ջրի և անօրգանական նյութերի՝ էլեկտրոլիտների պաշարները վերականգնելն է։
Եթե երեխան չի ցանկանում կամ չի կարողանում ջուր խմել, առաջարկեք ջրով նոսրացված մրգահյութեր (մեկ բաժին հյութ և չորս բաժին ջուր): Նման դեպքերում խուսափեք կաթից և գազավորված ըմպելիքներից (լիմոնադ և այլն), քանի որ դրանցում պարունակվող շաքարը կարող է ավելի վատթարացնել փորլուծությունը։
Ախորժակի առկայության դեպքում կարելի է ընդունել չափավոր քանակի ոչ գրգռիչ սնունդ։
Նորածին և մանկահասակ երեխաները կարող են շարունակել կաթ ստանալ, սակայն դուք նաև պետք է հոգ տանեք ռեհիդրատացիոն հեղուկներ տալու մասին։ Փսխման կամ փորլուծութան դեմ դեղերը կարող են օգտակար լինել չափահասներին, սակայն կարող են վտանգավոր դառնալ երեխաների համար։ Հակաբիոտիկները հազվադեպ են օգտակար լինում և պետք է օգտագործվեն միայն բժշկի նշանակմամբ։
Այն դեպքերում, երբ գաստրոէնտերիտը ստանում է սուր և ծանր ընթացք, անհրաժեշտ է դիմել հիվանդանոց, որտեղ հավանաբար կնշանակվեն երակով տրվող հեղուկներ։
Հոդվածը տեղադրվել է՝ 18-06-2021 վերանայվել է՝ 03-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: