Գրադարան
Գաստրոէնտերիտ․ ախտանիշներ

1 րոպե
Չբարդացած գաստրոէնտերիտը ընթանում է մի քանի օր տևող ստամոքսաղիքային ախտանիշներով:
Գաստրոէնտերիտի տարածված գանգատները և ախտանիշները ներառում են՝
- ինքնազգացողության վատացում
- փորլուծություն (ջրիկ կղանք) կամ փսխում։
Եթե գաստրոէնտերիտը հանգեցնում է օրգանիզմի ջրի և անօրգանական նյութերի (էլեկտրոլիտների) զգալի կորստի, զարգանում են ջրազրկման նշաններ:
Ե՞րբ դիմել բժշկին
Առանց հետաձգելու դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ձեր երեխայի մոտ զարգացել են հետևյալ նշաններից մեկնումեկը կամ մի քանիսը՝
- 24-48 ժամից ավելի պահպանվող ջերմություն
- 12-24 ժամից ավել պահպանվող փսխումներ
- փսխման զանգվածում կանաչ պարունակություն, արյան թելիկներ կամ սրճանման զանգված
- փքված որովայն (փորափքանք)
- արտահայտված որովայնային ցավեր կամ կծկանքներ
- ցան կամ մաշկի և աչքերի դեղնություն (դեղնուկ)
- արյուն կղանքում:
Հոդվածը տեղադրվել է՝ 18-06-2021 վերանայվել է՝ 03-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: