Գրադարան
Աճման ցավեր. պատճառներ

1 րոպե
Աճման ցավերի պատճառն անհայտ է, սակայն որևէ ապացույց չկա, որ, չնայած անվանմանը, այն կապված է երեխայի աճի հետ:
Աճման ցավերը սովորաբար չեն առաջանում մարմնի այն շրջաններում, որտեղ աճ է տեղի ունենում կամ երեխայի արագ աճի ժամանակ: Ենթադրվում է, որ աճման ցավերը կարող են կապված լինել անհանգիստ ոտքերի համախտանիշի հետ: Սակայն, ավելի իրաստեսական է թվում այն վարկածը, որ ցերեկային ժամերին ոտքերի չափից ավելի օգտագործման պատճառով գիշերային մկանային ցավը աճման ցավերի ամենահավանական պատճառն է: Ստորին վերջույթների գերօգտագործումն այնպիսի զբաղմունքներից, ինչպիսիք են վազքը, մագլցելը և ցատկելը, կարող է բացասական ազդեցություն թողնել երեխայի հենաշարժական համակարգի վրա:
Ռիսկի գործոններ
Աճման ցավերը տարածված են նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների մոտ: Դրանք մի փոքր ավելի տարածված են աղջիկների, քան տղաների մոտ: Օրվա ընթացքում վազելը, մագլցելը կամ ցատկելը կարող է մեծացնել գիշերային ոտքերի ցավերի ռիսկը:
Հոդվածը տեղադրվել է՝ 25-05-2023 վերանայվել է՝ 25-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: