Գրադարան

Աճման ցավեր. ախտանիշներ

Աճման ցավեր. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Աճման ցավերը սովորաբար առաջացնում են ոտքերում նվացող (բութ) ցավի կամ թրթռոցի (պուլսացիայի) զգացողություն:

Իր բնույթով այս ցավը մկանային է և հաճախ առաջանում է ազդրերի առջևի և սրունքների կամ ծնկների ետին շրջաններում: Սովորաբար այս ախտանիշներն առաջանում են երկու ոտքերում: Որոշ երեխաներ աճման ցավերի դրվագների ընթացքում նաև կարող են զգալ որովայնի ցավ կամ գլխացավեր: Ցավն ամեն օր չի առաջանում: Այն առաջանում և անհետանում է:

Աճման ցավերը հաճախ հայտնվում են ուշ ցերեկը կամ վաղ երեկոյան և անհետանում առավոտյան: Երբեմն ցավը կարող է երեխային արթնացնել գիշերվա կեսին:

Ե՞րբ դիմել բժշկին

Խորհրդակցեք ձեր երեխայի բժշկի հետ, եթե մտահոգված եք ձեր երեխայի ոտքի ցավով կամ ցավը՝

  • համառ է
  • առավոտյան դեռ առկա է
  • բավականաչափ ուժեղ է և խանգարում է ձեր երեխայի սովորական գործունեությանը
  • տեղակայված է հոդերում
  • կապված է վնասվածքի հետ
  • ուղեկցվում է այլ գանգատներով կամ ախտանիշներով, ինչպիսիք են այտուցվածությունը, կարմրությունը, ցավոտությունը, ջերմությունը, կաղալը, ցանը, ախորժակի կորուստը, թուլությունը կամ հոգնածությունը:

Հոդվածը տեղադրվել է՝ 25-05-2023 վերանայվել է՝ 25-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով